Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճարտարապետի կոչում ստանալուց հետո, մասնագիտական գործունեության վայր Թորամանյանը ընտրում է Կ. Պոլիսը: Մեծահարուստների պատվերներով քաղաքի շրջակայքում կառուցում է մենատներ, ապարանքներ և այլն: Սակայն երկար չի տևում նրա պրակտիկ գործունեության խաղաղ ընթացքը: Շուտով Թորամանյանը ստիպված է լինում Պոլիսը թողնել և հապճեպ փախչել Բուլղարիա: Այդ տեղի է ունենամ 1895 թվականին, «Բաբը Ալի» հայտնի դեպքի օրը, որը վերջանում է Կոստանդնապոլսի հայ բնակչության երկու օր տևող արյունահեղ կոտորածով:

Նոր բնակավայրում Թորամանյանը չի կարողանամ անմիջապես անցնել ստեղծագործական աշխատանքի, որովհետև բուլղարական կառավարությանը վավերական չի համարում Թուրքիայում ստացված բարձրագույն կրթությունը:

Առօրյա ապրուստը հայթայթելու նպատակով Թորամանյանը գրող Մելքոն Գյուրջյանի 1896 թվականի հայկական ջարդերի հետևանքով որբացած հայ երեխաների համար Վառնայում բացած հինգդասյա դպրոցում նկարչության և գծագրության դասեր է ավանդում:

Երեք տարի հետո ոչ միայն պաշտոնապես ճանաչում է գտնում Թորամանյանի ավարտական վկայականը, այլև միաժամանակ արտոնություն է տրվում իր մասնագիտությամբ աշխատելու Բուլղարիայի բոլոր քաղաքներում:

Այստեղ Թորամանյանը նախագծում և կառուցում է մենատներ և հասարակական շինություններ, որոնցից մեկի մասին պահպանվել է հետևյալ կցկտուր տեղեկությունը. «...Շատ չըներ` Վառնա ունեցավ իր սբլանդիտ քաֆեն համեմատություններն հարգելով: Քաղաքին կեդրոնն ամենեն շեն ու բանուկ պողոտային բերանը բարձր լայնանիստ ամրակուռ շենք մը, որ իսկույն ուշադրություն կգրավե օտարականին և որ կրնամ ըսել, թե Վառնայի շենքերուն ներկայացուցիչ միօրինակությանը մեջտեղ գողտր ու հանկուցիչ այլազանություն մը կդնե հոս, նոր ճարտարապետություն է ասիկա, միջակ խառնուրդ մը գոթական վերածնության ու բյուզանդական ճարտարապետություններուն, որք, սակայն, շենքի ծավալը նկատի ունենալով` խռնում մը, քիչ մը անհարմար հարակցություն մը ի հայտ կբերեն, բայց այս պատճառով շենքը մեծ բան չի կորսնցներ իր հրապույրեն, ու ճարտարապետը` պ. Թորամանյան, ընդհակառակն ուշադրության ու համակրանքի առանցք մը կդառնա` քաղաքի բարեզարդության այդպիսի զարկ մը տված ըլլալով... Ես աչքովս տեսա քիչ շատ բանե հասկցող պուլկարներ, որք մատ կխածնեին, տեսնելով երկու միաձույլ սքանչելի սյուներ, որոնց վրա կեցած է ամբողջ շենքը»[1]:

Բուլղարիայից Թորամանյանն անցնում է Ռումինիա և այնտեղ բնակվում ու աշխատում մինչև Կովկաս գալը:

Գործնական ճարտարապետությանը զուգընթաց Թորամանյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի տեսությունն ու պատմությունը: Իր գիտելիքները խորացնելու նպատակով, 1902 թվականին նա գնում է Փարիզ: Այնտեղ նրան հաջողվում է միայն լսել ժամանակի ականավոր գիտնականների` արվեստի մասին կարդացած մի շարք դասախոսություններ և հաճախել թանգարաններ:

Փարիզում Թորամանյանը հանդիպում է «Բանասեր» հանդեսի խմբագիր հրատարակիչ Կարապետ Բասմաջյանին, որին ծանոթ էր դեռևս Կ. Պոլսից: Վիմական արձանագրություններ հավաքելու և վերոհիշյալ հանդեսում տպագրելու

  1. «Բյուզանդիոն» (Կ․ Պոլիս), 1898, № 386