Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայր Մեսրոպի հոդվածը միայն թերթել եմ և որքան նկատեցի (երեկ ստացա միայն), ըստ էության նույն է մնացել, ինչ որ եղել է ռուսերեն բնագիրը։ Ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք վշտանում։ Ձեր գործ զատ է, խառնվել չէ կարող և իմացողը միշտ ըստ պատկանելվույն կհանձնե Ձեր գաղափարներդ5:

Գիտությանց ճեմարանի մասին Դուք այդպես արեք, ինչպես Դուք գտնում եք հարմար: Իմ կողմիցս բոլոր Ձեր նկարներ6 ևն, որոնց ինձ համար եք Դուք պատրաստել, ես նվիրեցի Գ<իտու>թյանց ճեմարանին։ Իրավ, որ ես շնորհակալ եմ այս հաստատությունից, որը թեպետ չնչին, բայց էլի մի բան արեց։ Ես առաջ կարծում էի առաջ դնել Ճեմարանին բոլոր Ձեր պատրաստի նկարները, թող ընտրեր ըստ լավատեղյակ և բարեխիղճ մասնագետների գնահատման և վերցներ տված փողի արժեք ունեցող մը բան. բայց գուցե սա կբարդացնե գործը. հետո վախենում եմ ճանապարհից և գուցե դուք ինքներդ կանեք ընտրություն և ղրկեք Ճեմարանին մի բան։ Ամեն դեպքում այս բանում իմ մասին բնավ մի մտածեք։

Մնում է հիմի մի ծանր հարց, սաների հարցը7. այս հարց էլ չհաջողվեց, որովհետև այս գործի մեջ, Լազարյան ճեմարանի աշակերտացնելու գործում եկեղ<եցական> խորհուրդ այլևս չի խառնվում։ Ասացին ինձ, թե գուցե կարելի կլինի Էջմիածնի ճեմարանում ընդունել նրանց, բայց արդյոք հավանո՞ւմ եք այսպիսի առաջարկություն, եթե այս բան կհաջողվի, գրեցեք։

Միքաել վարդապետի կարճ, բայց հուսադրող (խաղաղության մասին) նամակ ունիմ. կուզենայի նրան գրել մեր գալուստի համար՝ քիչ մը շենցնել սենյակներս ևն, բայց սպասում եմ, մինչև այսօր որոշ չէ իմ գալս, թեպետ հավանական է, որ գալու ենք (ամբողջ ընտանիքով այս անգամ)։

Մի կարճ նկատողություն։ Ձեզանից իհարկե շատ նամակներ ունիմ, բայց մինչև այսօր չգիտեմ, արդյոք կարո՞ղ եք մնալ այս ամառ էլ, եթե ոչ:

Խորին հարգանոք առ Ձեզ՝

Ն. Մառ