Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չիկա, բայց դեռ ուղղակի ինծի բան չեն գրած2։ Ինչ որ ալ ըլլա, քանի որ գոնե ճանապարհածախսի մը բացարձակ չգոյության պատճառավ ստիպված եմ մնալ3, հետևաբար կմտածեմ, որ գոնե օգտակար անցնի ժամանակս՝ ամբողջացնելու համար իմ ուսումնասիրությունս հայոց ճարտարապետության մասին։ Հարկ անհրաժեշտ է ամբողջովին շրջել Երևանի և Կարսի նահանգներու մեջ գտնված հնագույն հիշատակարանները, առանց այդ ուղևորության անհնար եղավ ինծի որոշ եզրակացության գալ, ուստի հուսալով, որ կարելի է մի հնար կամ միջոց ստեղծվի այդ կարճ ուղևորությանս, այն ատեն կրկին անհրաժեշտ պետք պիտի ունենամ այս տարի ևս Կայս<երական հնագիտական> մասնաժողովի արտոնության՝ սույն երկու նահանգներու մասին։ Արդ, եթե հնարավորություն կա, ես կխնդրեի, որ այս տարի ևս շնորհ բերեիք այդ իրավասությունը տալ ինձ Մասնաժողովի կողմանե, որով թերևս կարենամ Ձեր մեկնելեն հետո գոնե մի ամիս շրջել և տեսնել այդ ամենը։

Ցանկալի էր գիտնալ նախօրոք Ձեր այստեղ հասնելու օրը, գուցե օգտակար ըլլայի Ձեր ճանապարհորդության միջոցին և կարելի է նաև ընկերանայի Ձեզ։

Խորին հարգանքներս ազն<վուհի> տիկինին5, բարևներ փոքրիկներուն։

Մնամ խոնարհ ծառա՝
Թորամանյան


34. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

<1907, մայիսի II կես
Պետերբուրգ>

Մեծարգո բարեկամ,

Շտապում եմ պատասխան տալ. ես մտադիր էի սկսել Բագրատունյաց իսկական պաղատի պեղումներ Միջնաբերդում, հուսալով, որ անցյալ տարվա հայտնություններից հետո հայոց հասարակությունն ավելի լուրջ կերպով կվերաբերվի իմ ձեռնարկությանս, բայց․․․ բայց... Միջոցներ կան, բայց և ոչ կես այն գումարի, որ հարկավոր է այնպիսի պեղումները սկսելու, ինչպիսի պիտի լինի պաղատի պեղումը, և գրեթե ոչ կես այն գումարին, որ անցյալ տարի իմ տրամադրությանս տակ էր․ իհարկե, ես էլի կարող եմ սկսել՝ անվերջ «հուսալով և հուսալով», բայց պիտի սկսեմ շատ