Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանայի հատուցանել զվարձս տան նորա, որ էր 90 ռուբլի վասկիսատարւոյ։ Նա համբուրեալ զերեսս իմ մայրենի գթութեամբ՝ «և ես նոյնպէս ո՛չ կարծէի այնպէս, այլ դուք սիրելի իմ, ընդէ՞ր յայս միջոցս բնաւ ո՛չ եկիք ի տեսութիւն իմ, ես սպասէի ձեզ։ Ինչ և իցէ. գտայք արդեօ՞ք զարժտնաւոր սենեակ ինչ». «այո՛»։ «Մի զա՛նց առնէք [1] երբեմն երբեմն գալ առ իս, այս եղիցի ինձ քաղցր յոյժ»։ Ասացեալ զայս, դարձուցանէ զերեսս լի արտասուօք, և իմ նոյնպէս արտասուալից, տուեալ նմա զկրկին բարեաւ մնայն, ելանեմ։

Ի դրան պատահիմ աղախնւոյ նորա Լուիզայի, և նա տուեալ զձեոս իւր, բարեաւ մնա ասեմք միմեանց։ Պղտորեալսրտւ գնամ յայլ սենեակն իմ հանդերձ իրոք իմովք՝ զոր բերէր աղախին իմ. զայս սենեակ նախ քան զքանի մի աւուրս վարձեալ էր բարերարն իմ վասն 55 ռուբլւոյ առ մադամ պալատական խորհրդականուհի Եշհոլց՝ որոյ այրն պրօֆ<եսսօր> Եշհոլց՝ անապարհորդեալ էր շուրջ դթէոր երկրաւ, և յանցելում ամի վախճանեալ, թողու զորբ իւր և զմանուկ մի տասնամեայ։ Տունս այս էր երե քտակեայ սպիտակ տուն մի, մեծ ի մէջ քաղաքին, որ պատկան էր այլում միոյ, որ բնակէր ընդ նմա։ Յելանելն իմ ի վեր, ի 4-րորդում ժամու հանդիպի ինձ տանտիկին՝ որում պատկանիւր տունս այս և քաղցրութեամբ բարեւեալ զիս, բերէ զբանալին և հրալիրէ զիս ի ներքս ցուցեալ զամենայն տեղիս, ուր դնելոց էի զիրս իմ։ Ես շնորհակալեալ զնմանէ խնդրեմ մի ինչ աշխատ լինիլ աւելի, ասելով ես ինքնին հոգացայց այսուհետև։ Աղախինն տան ելանէ իսկոյն և օգնէ բերել զինչս իմ, և ես կարգադրեմ զնոսա ի սենեկի իմում։

Ի միջին վանդակի, ուր բնակէր նոյն ինքն պրօֆեսսօրուհի, հանդէպ նորա պարտ էի ես բնակիլ։ Այս սենեակ առաւել յանկաւոր թուեցալ ինձ քան զամենայն ցարդ վարձեալս։ Բացի նախասենեկէն, ուր բաժան էին բնակութիւնք մեր, յատկացոյց ինձ տանտիկին զերկոլ այլևս սենեակս. առաջինն մեծ, զարդարեալ բազում պատկերօք, երկու լուսամտովք՝ որք հայէին յարևելս կոյս, ուր եդեալ կային զանազան ծաղիկք և բոյսք՝ այնպէս թարմ որպէս յամարան, պատուական պահարան մի վասն դրեանց իմոց, երկու սեղանք և աթոռք բազումք, և սփռոց մի նեղս։ գոյն սփոեալ ի դրանէ անտի մինչև ի փոքրիկ սենեակն, ուր պարտ էին երթևեկութիւնք լինիլ ընդ ծէսի գեր<մանացւոց>. մաքուր միանգամայն, որ ամենևին արժանաւոր էր յոյժ քան զարժանաւորութիւն իմ։ Ես զհարկաւորագոյն իրս և գրեանս իմ եղի յերկրորդում փոքր սենեկի, զորս իբրև սենեակ գործաոնութեան յարդարեցի վասն իմ և ննջելոյ. և զտռաջինն, եթէ ոք տեսութեան գայցէր ինձ։ Յետ յարդարելոյ այսպէս, գնացի աո բարերարն իմ, որ յայսմ կետի եկեալ էր ի Րէվալ քաղաքէ։ Ի մտանելն իմ ի տուն նորա, յանդիպիմ յառա ջնա սենեկի անդ փոքր աների նորա, որ եկեալ էր ընդ նմա։ Րուդոլֆ, ի տեսանելն զիս քաղցրիկ պատանւոյն, «Ա՜խ, սիրելի Ապովեան» ասելով փարի զինև քաղցր պատանին, և բազմիցս համ բու֊ րեմք զիրեարս։ Մայր նորա և քոյր՝ քաղցր Յիւլիէ խնդան ի վերայ ման-

  1. առնել=առնէք