Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1832. 1 յունվարի․

Նոր տարի. ամենայն մարդ խնդայ րնդ սկիզբն այսր տարւոյ. յուշածեալ զանց հալն ցանկայ բախտաւորոլթհամբ սկսանիլ զնորն և աւարտել։ Ամենայն աշխարհ խնդայ ընդ գալուստ նորա, ցանկայ նոր նորոգութիւն, հոգւոյ և մարմնոյ։ Այլ զիա՞րդ զանազան [1] այս ցանկութիւն, զիա՞րդ անհամաձայն այս խնդութիւն յիւրաքանչիւր գաւառս և աշխարհս։ Խնդութիւն ինձ նամանաւանդ գալուստ քո նո՛ր տարի, յորում ո՞չ միայն ի նորոգութիւն քո, այլ նաև ի նորոգութիւն կենաց իմոց խնդամ[2], ի հեռալոր աշխարհի նոր բարեկամս, նոր վարս, նոր արթնութիլն հոգւոյ և մարմնոյ շահեալ ինձ։ Գուցէ հայրենակիցք և սիրելի ընտանիք յայսմ սոյն իսկ կիտի համատարած [3]գիշերային լռութեան շուրջ առեւսլ ղմիմեամբք,[4] խորհին անհաւաստի, այլ ես հոգւով համբուրեալ զքաղցր յուշաբերութիւն նոցա և պարգևեալ անդրադարձ զիմս յուշաբերութիւն, ցանկամ և նոցա հաղորդել որ ինչ ի նոր կենաս իմ ինձ պաաահեցաւ այսօր։ Չև՛ բացեալ առաւօտուն զլուսաւոր թևս, հեռացաւ քուն յաչաց իմոց, քացր յի շատակութիւն առ տարաձիգ հայրենակիցս իմ լցին զսիրտ էմ աննուաճելի պղտորմամբ, և թէ ո՛չ գտան պաղուցեալ ձեռք իմ արժանի զձեռս հայրենակցաց ըմբռնել, և ո՛չ շրթունք իմ շրթունս հայրենակցաց համբուրել։ Տե՛ս, քանի ձեոք պատուականք, քանի՛ շրթունք քաղցրաբանք, քանի՛ լեզու սիրախօս յետս պարգևեաց ինձ զայս պակասութիւն. և զիա՞րդ լռի հոգի իմ ո՛չ տալ զայնմանէ և հայրենակցաց իմոց ծանօթութիւն։ Սպասեալ տասներորդ [5] ժամուն, ուր սովորական ժամանակն էր տեսագնացութեան գերմանացւոց, ես նստայ առ սեղանով իմով, գրել սակաւ ինչ. զայս գրութիւն նախ խափանեաց գալուստ սիրելի ընկերին իմոյ Ֆրիաուֆի։ Նա մտեալ առ իս, տուեալ եղբայրաբար զձեռս, համբուրեմք զմիմեանս․ և ցանկանալով յաջողութիւն միմեանց ի սկզբան նոր տարւոյս, սկսանիմք ղսակաւ ինչ զրոյցս վասն սենեկի իմոյ, վասն սենեկի նորա և վասն անխախտ պահպանելոյ զտեսագնացութիւն մեր առ միմեանս։ Յելանել նորա ես պատրաստեցայ զգենուլ, մտադրեալ գնալ նախ` ի տեսութիւն տանտիկնոջ իմոյ և շնորհաւորել նմա զնոր տարի։ Ես հանդիպեցայ նմա իսկոյն ի նախասենեկին իմոյ, այն ինչ կամէր նա մտանել ի տուն իլր ունելով ի ձեռին զկճուճ մի ծաղկալից. նա տեսեալ զիս դնէ զայն ի լուսամտին և տուեալ զձեռս իւր ինձ, հարցանէ, հանգիստ ննջեցայ արգեօք յայսմ գիշերի։ Ես համբուրեալ զլուսաթաթախ ձեռս նորա փոխեցի իսկոյն զպատասխանիս իմ ի շնորհաւորութիւն նոր տարւոյ. «ընդ

  1. անզանազան=զանազան
  2. խնդացոյց=խնդամ
  3. [կէ<ս>]
  4. [զինէն]:
  5. տասներորդում=տասներորդ: