Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


անում, որ մեկ հարցնեն՝ թե ո՞վ էր նրանց ազատողը։ Գեջդանգեջ՝ որ Աղասու մարդիկը ձիանը չէին բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ. հենց կարծեցին թե թշնամի են, թվանք վեր առան, բայց Աղասին բոլորին էլ հանգարտացրուց ու հսկայական քայլիվ՝ որ առաջ չգնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած։ Էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց. երբ իմացավ՝ թե Հասան-խանը ղոնշունով Ղարսից եդ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան) շուտ ական թոթափել մեկ երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց՝ որ էլ ժամանակ չկորցնեն, օղլուշաղն տանին բերդումը յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորը դուս քշեն, Շորագյալու հանդը տանին, ու ինքը ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ։ Տասը, տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էի իրանց արընի ջիգրը հանեն։ Գերի արած Թուրք ու Քրդերիցն էլ յարաղ ասպաբ եդ արին, իրար կապեցին ու բերդը տարան։ Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին սպանեն յա ջուրն ածեն։

Հուլիսի 23-ին 1821-ին էր որ Հայոց երևելի հին քաղաքն Անի երեք հարըրից ավելի կտրիչ զորք, թողունք ջահիլ ջղերքը, զրահավորված զարդարված աչքը բաց տեսավ, որ մտան ոչ իրանց որբ մայրաքաղաքը, աչքըները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա գետնիցը պոկ չէին գալիս։

Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտըներումն ունին, եդո ասեն, եդո անեն․ ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կռվըներումն եփվել, հասել էր, կեսը՝ ինքը ձեռի տակն առավ. ամեն մարդ ինչ ուտելու էր՝ ջեբը դրեց․ երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց, ինքը բերդումը ղայիմացավ։ Կարոն Արևմտյան ձորումը, Մուսեն օղլուշաղի հետ։ Աստուծո ողորմությունիցը բարութ, գյուլլեն էլ լավ վախտին հասավ։ Էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան-խ<անը> ձորը մտնի էնքան թողան որ բոլոր ղոշունի ոռքը կտրվի, եդո շենլիկ անեն, թե թուշ բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, եդո կեսը ձորի մեկ կողմիցը, կեսը մյուսիցը կռվի չաղ ժամանակը վրա տան, որ է՛նպես շշկըլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման՝ էլ ուրիշ ճար չգտնին, ու թե Աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերեր իր մարդկերանցովը, որ բալքի հնար լինի, բոլորին էլ ջարդեն։

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ․ ճաշն էլ եկավ, հասավ։ Էնքան շոքը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաձ Հայերի արինը իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա արին թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ իրանց համար անմահություն էին համարում։ Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, որ բերդիցը մեկ թոզ տեսան, քիչ քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ դուզը կոխեց։ Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել։ Դամար էր՝ որ ուզում էր տրաքի, սիրտ էր՝ որ