Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ուզում էր պատռի՝ շատն ուզում էին բերդ ու ձոր թողան՝ մեյդան դուս գան՝ իրանց տղամարդությունը ցույց տան։ Աստուծո ողորմությունիցը էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի․ ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնդեղ մի քիչ դինջանան ու հետո իրիկնահովին ճամփու ընկնին։ Հետըները ո՛չ թոփ էր երևում, ո՛չ ջաբախանա․ հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան՝ թե Ղարս քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել թրի առաջ են արել, բերում են։ Էնպես մարդաշատ երկրները քանդող Հ<ասան>-Խ<անն> էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում, ակռավները բուն դնում, գլխին փորձանք պետք է գար։

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց. խարաբա պարիսպն ու բռջերն44) էլ՝ հենց գիտես իրանց քանդողներին տեսնելով, աչքըները խփում էին. չէին ուզում թամաշ անել։ Աստուծո աչքը որ քաղցր լինի՝ մատաղի գառը իրան ոտովը կգա դուռդ, ասած ա։ Հենց էս օրինակին բանը պատահեցավ, քաղաքը մտնիլն ու Հասան-Խանի ձիուց վեր գալը, չադիր խփելը մեկ էլավ․ Ղզլբաշի սովորությունն ա, ձիուց վեր էկավ թե չէ, թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածել կտա, չորս հինգ<ը> գյադի մեկի ձեռք տված, ինքը թե նամազի վա՛խտ ա, նամազը կանի, թե հացի՝ ղայլանը կքաշի, ու հացի կնստի ծալապատակ։ Էս անգամ երկուսի վախտն էլ էր․ ճամփից էկած ջարդված, քսանը մեկ տեղ, հարիրը մեկել. յափունջին փռեցին կոլոլ քարըները ու սանդրերը ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին. ու հենց իմանաս սև սև հոգիք են, լեզու բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ եդ գլխըներին վեր քաշում, էլ եդ երեսի վրա ընկնում, գդակը գլխըներին, եդո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթների առաջին էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, եդո ձեռները ծնկների վրա դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ եդ չոքում, գլխըները գետնին կպցնում։ Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես՝ ամեն մարդ էլ գիտի՝ որ երեսը թեքիլ չի․ էնքան իր աղոթքի զորությունն զգում է, բայց մի բառ էլա չի հասկանում, չունքի բոլոր աղոթքները արաբերեն ա։

Հենց աոաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց՝ որ տեղըներիցը չեռան։ Թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ։ Մեկ երկուսի փորը տեղն ու տեղը վեր ածեցին․ որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին։ Աղասին Ղզլբաշի միջում մեծացած՝ գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը չի։ Ձորի տղերքն էլ տեսնելով՝ որ թվանքի ձեն չէկավ, իմացան՝ որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե քարափ էկան՝ քաղաքին մոտացան։ Շատը Ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիքն էին կարծում, որ էնպես վախտին ֆորսի են ման գալիս, որ բերեն, խաներին,