Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ վեր չի բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել։ Նա իմացել էր, որ Ղարսա էլլիգը Հ<ասան> Խ<անը> քոչացրել՝ ուզում էր, որ բերի Երևան ածի։ Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ՝ որ իրան դեմ կենան։ Հ<ասան> Խ<անին> որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար։ Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել․ մինչև առավոտն սպասել չէ՛ր ուզում, կասկածում էր թե նրանց գլխին էլ էն բերեն, ինչպես մյուս Հայերի ու ծեր ու պառավ սուրը քաշեն։ Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած՝ ընկավ դուզը։ Էն հադաղին վրա հասավ, որ նոր էկել վեր էին էկել, ու շունը տեր չէ՛ր ճանաչում, քոչ քոչ<ի> վրա վեր էին թափել, ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում։ Թշնամին էնպես ցրվեց, տաղթմիշ էլավ, որ մեկը չմնաց. Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած՝ ձեն տվին էկողներին, որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն, երկու հազարից ավելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը յավաշ բերեն, շատը Հայ. ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան, թե էկողները Ռուս են, բոլորն էլ թոփ թոփխանա թողին ու ձորը թափեցին։ Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա։ Ինչպես որ էր՝ գիշերն անց կացրին, առավոտը որ լուսացավ, Աստուծո լիսն ընկավ Հայերի սիրտը։ Էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար նրանց վնաս չէ՛ր ըլիլ։ Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, Հայքը եդ չի՝ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ, ու շատը երեսները էլ եդ դեպի Ղարս շուռ տվին։ Աղասին շատ ուզեց, որ Ռսի հողն էլ ա գնան, չելավ, որը կամենում էր, որը չէ։ Ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած՝ գալիս էր, որ իր ռահաթը ետ դարձնի։ Պետք է ասած՝ որ թե Ղարսա, թե Բայազդու փաշեն Հայերուն իրանց որդու պես էին սիրում։

Փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը. նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սազ չի դուս տանիլ էս ձորերիցը, բայց ինչքան զարմացավ, որ հենց[1] կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղից ձեռըները բարձրացրին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին։ Հոր պես՝ որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ Աստուծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած՝ որ հարցնի՝ թե ախր էս հրաշքը ի՛նչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին ու հազար բերան ձեն տվեց․ «Էսո՛ւր, էսո՛ւր՝ մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա, գլխիդ ղուրբան։ Մեր ազատողը, մեր երկրորդ Աստվածը սա է»։ Ազնիվ երիտասարդը՝ որ ամեն մեկ սրտի ցավը հազար անգամ երեսի գունը էնքան փոխել, ներկել էին, էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես՝ մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկույն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը ղրմզ, ձեռը անլեզու երկինքը քցեց. ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն

  1. [իր]