Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տես ի հայիլ մեր մարմնաւոր աչօք
30 Զիարդ ծակոտէ նա զմեր տեսիլ.
Զմայլիչ պարտիմք ի լոյս նորա ամոք,
Այլ ո՛չ յանդգնիլ առ ի նա հայիլ։

Իսկ լուսինն կայտառ բազկաւ կորովի
Հերքէ զմութ, մռայլ անվեհեր, անահ
Ծիծաղի ընդ մեզ ժպտմամբ սխրալի
Կարկառեալ զդէմս ամենից վստահ։

Սիգաճեմ պանծալով աւարտեն անդ զընթացս
Փոխադարձ նպաստիւք վառելով զլոյս երկրի.
Ի յանդունդս ստորև՝ որ ծփայ ծովամած
40 Վայելեն զիւրեանց քուն, հետևեալ միմեանց զկնի։

Ի յեթերս այս անհուն հանդիպեալ դիմահարաց
Որք զինուք, գեղարդեամբք զինուորեալք անդ շրջին
Նսեմանան առ ժամ մի շրջարկեալ ի չարաց
Սրոց բուն և դարան գիծն դարմանագողին։

Սոսկալի են այս չարք դժոխակերպ, քստմնելի.
Եւ ընկերք Բելիարին՝ որ անկաւ յաթոռոյն.
Ի վրէժ ի նախանձ վառեալ միշտ կատաղի,
Դարանեն նետաձգել զարարածս վերնոյն։

Ի բարձանց ճոլոլակ ահռելի դիեցմամբ
50 Ոմն զժանիս, ոմն զճուր այլ զսուր ցուցանէ.
Իսկ իշխան նոցա ժանդ եօթնագլուխ այն վիշապ
Մի ոտով ի բարձունս, միւսովն զմեզ ճնշէ։

Սևալերդ նորա մորթ և մարմին հերարձակ
Կուրծք անկե աչք իբր շանթս եղեռնադէմ.
Փոր նորա լի օձովք՝ որք սողան սանձարձակ
Ի ձեռաց, բերանոյն, ի յաչաց սոսկադէմ։

Լեզուակախ մռնչալ թոթափէ զժանդ իւր
Կրճտէ նա զատամունս բոցավառ, ահաւոր,
Ծխասիլնք մրճոտեալք դիզանին ծծմբամուր,
60 Ի բերանոյն՝ ճղոտեալ իբր հնոց կենսակուր։

Ի շարժել զմատունս, զաչս, զեղջիւրս և զեղունգս,
Հրոսան այն կայծակք, փայլատակք սասանահար,
Ի հանել նորա շունչ, այն գոռոցք և ճայթմունք,
Յոր երէլին և երկիր[1] բեկբեկին չարահնար։

  1. որք զերկին և զերիր