Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարօտիլ մաշի զրկել զերկոքին
130 Յերկար ժամանակս սիրով փաղաքշմամբ
Այլ հազիւ պարզէ մինն զգլուխն մեղմին,
Թռչի վերամբարձ միւսն ժպտմամբ։

Տեսի՞ք ոչ արդեօք դուք զայն ամպածով
Որ աստ դիզանալ ցայգ կամ յերեկոյին,
Այս թառաչք նորա, սուգ հ՛ոգեվրդով
Չորս անդ արձակէ մայրն կաթոգին։

Քանիցս ել աստի ձայն հառաչանաց
Մորմոք, աղաղակ, աշխար լալագին.
Քանիցս թնդացին երակունք լերանց
140 Յորոց թիկնամէջս նոքա գլորին։