Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յանդուգն յարձակմամբ ձեռնածեալ ալեացս դիմեմ ի սահման
Անեզր տէրութեան այս տիեզերասաստ ազգաց հզօրաց.
Ի լեառն և ի ձոր, ի ծով ի ցամաք ի քանի վայրկյան
Անցեալ. կայանամ ի ծագս ապառաժից սրածայր լերանց.

Այլ ի Նոր հողոյ կենսամեռ բևեռն այն հիւսիսային
Ի դէմս սլաքեալ, խռկէ զիս ի տուտ կամլատեան ծոցոյ.
Աստ անդունդք կոծեն, արեգակն, փախչի ի խորս երկրագնդիս
Իսկ ես ահաբեկ դառնամ ի սեաւ ծով կամ յանդս Ֆրանսիոր:

Ազգք և տէրութիւնք, լեզուք, բարք և կեանք անթիւ, անհամար
Խռնուին զմիմեամբք յայս խառնիճաղանջ խաօս սոսկալի
Սլավեանք — Կկիւթք, Վարեագք և Մոնղոլք, Հոնք, Կավկասացիք
Գռթք, Սիբերացիք, Հայք, Պարսիկք և Թուրք կուտին միառմի։

Աստ թևաբեկեալ ընկճիմ ի բարձանց երևակայութեանս.
Անդունդք անյատակք, բացեալ զիւր որկորս փրփրան յորձանուտ,
Ալիք դառներես, մրրկեալ աստ զինև, սա ստեն և դոռան
Կորնչի իմ յոյս գտանել դադար ի վիհէս աստուստ։