Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Իմ կյանքս ու արևս ես քեզ զոհ կուտամ,
Ինձմեն մի՛ հեռանար քա՛ղցր իմ բարեկամ։
Ա՛խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես քո սիրտդ իմանամ,
Կամ ընչո՞վ ես իմ սերս իմացում քեզ տամ։

Ո՛չ լացս, ո՛չ արտասուքս քեզ չե՛ն ներգործում.
Որ դու[1] իմանաս թե՝ ի՞նչ ցավ եմ քաշում.
Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում,
Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։

Ա՜խ, ո՜խ ես քաշելով՝ հոգիս մաշվեցավ,
10 Քո անունդ հիշելով կյանքս խավարեցավ։
Ա՜խ ե՞րբ կլի, ե՞րբ կլի՝ որ իմ բոլոր քավն
Քեզ հայտնեմ որ ինձի մեկ չարա անեմ։

Միթե քեզ Արարիչն այդ քաղցր հոգին.[2]
էնդո՞ւր համար տվեց որ՝ տանջես իմ հոգին.
Ախ՝ մի մաշիր, մի մաշիր, մի մաշիր ինձ ո՞վ սիրական.
Ախ՝ իմ վիրավոր սիրտս, մի խոցեր այսքան։

Բացվի առավոտն՝ իմ սիրտս մթանա.
Ես լամ և սգամ միշտ, երբ աշխարհ խնդա.
Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում,
20 Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։

Դու ես իմ արեգակն, իմ լույս և արև,
Առանց քեզ իմ օրս խավար է և ստվեր.
Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում,
Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։

Թե հողն էլ ես մտնեմ էս քո կսկծով.
Իմ գերեզմանիցն էլ ցանկամ կարոտով.
Որ գաս և շրջես դու ա՜խ քո սուրբ ոտով,
Իմ երեսի վրա և տաս ինձ բարով։

Էն ժամանակն էլ հոգիս անբաժան
30 Քեզ հետ միացյալ, մնա հավիտյան։
Մեկ միտքդ բերես քո բարեկամ,
Մեռյալ ոսկերքն իմ էլ[3] զգան և խնդան։

  1. դարդս
  2. կերպարանքն
  3. անդ