Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՂ Ի ԳՈՅՆ։



1 Կտրե՞մ սրտիս կսկիծը լեզվով քեզ պատմել.
Թե իմանաս իմ իղձը, թողո՞ւս ինձ [1]տանջիլ
Ամեն մեկ քո անունը միտքս բերելիս
Բոլոր ոսկերքս ջանումս մաշին՝ հիշելիս։
Ախ քո սուրբ հրեշտակային դեմքն իմ աչքիս
էլ ո՞ր օրն ինձ[2] կերևին արև իմ սրտիս։
Լաց ու [3]սուգ ու հառաչանք ինձ խավարացրին.
էլ ի՞նչ օգուտ ինձ էս կյանքն՝ որ թե քեզ չունիմ։
Ընչո՞վ կարե վիրավոր սիրտս մխիթարիլ.
10 Թե քո սուրբ ձեռն զորավոր չկամի բժշկել։

Քո փանջարի[4] առաջին բոլոր գիշերը
Շրջիմ, սգամ ցավագին իմ դառն օրերը։
Լուսինն պայծառ աննման փայլի երկնքից[5]
Նրա լուռով բոլոր աշխարհ[6] ցնծա խնդալից
Բայց[7] իմ կարոտ աչք ու սիրտ արտասուս[8] արյան
Ծփին դառնագին ցավոք ի խորս տրտմության։
Բացվի՛ր, իմ լուսին բացվի՛ր, միայն[9] քո տեսություն
Կարե իմ բոլոր ցավերն տանել ու [10]բառնալ։
Ախ թե սերն իմ մարմինը մոխիր դարձնի,
20 Կաթի՞ մեկ ցօղ երեսիցդ՝ որ ինձ կենդանացնի։

  1. զիո
  2. երբ արգեոք էլ
  3. և
  4. լուսամուտիդ
  5. ի երկնից
  6. աշխարհ համայն
  7. և
  8. այլ
  9. յարտասուս
  10. հենց