Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ.



1 Սիրտս տրորվում ա երբ մտածում եմ
Թե վախտը հասելա իմ բաժանվելուս.
Լեզուս կապվումա՝ որ դարդս պատմեմ,
Թե որքան քաղցր եք ինձ սիրելիք հոգվույս։

Թողի իմ ընտանիքս լալով, սգալով
Անհույս, անբարեկամ ես ձեր մեջ մտի
Քանիցս հուսահատ հոգոց հանելով
Միայն դառն օրերի վերջն սպասեի։

Հավիտյանս իրարից պետք է բաժանվենք,
10 Ո՞վ գիտէ գլխիս ի՞նչ կպատահի.
Իրարից հեռացած, մեռնինք թե ապրենք,
Մեր սիրտը կարոտով միայն պետք է մաշվի։

Իմ ղարիբ օրերս դարձրիք երազ,
Ես, աչքս բաց արի հազար հրաշքի մեջ,
Թող հրաշքներս անց կենան, էս ա իմ մուրազ
Գիշերն էլա տեսնեմ ձեզ երազիս մեջ։

Թե գարունքը բացվի թե ամառն գա,
Ձեռս ծոցիս դրած, ախ պետք է քաշեմ.
Որ իմ բարեկամաց մեկն էլա չի կա
20 Որ սիրտ սրտի տված իմ հալս հայտնեմ։

Ինչ կլեր՝ որ ես մեկ ղուշ դառնայի
Բազի, բազի քյարա սիրտս ուզելիս,
Սարերի, ձորերի գլխով անցկենայի,
Թռչիլ գալ ձեզ մոտ, ձեր կարոտն քաշելիս։