Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՏՈՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

1. Սուր < > փակագծերի մեջ առնվում են հեղինակի կողմից թերի թողած, կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը։ Այսպիսի լրացումները ենթադրաբար արվելու դեպքում տրվում են հարցական նշանով։

2. Խմբագրության կողմից ավելացրած բառերը նույնպես տրվում են սուր փակագծեոի մեջ։

3. Սուր փակագծերի մեջ են առնվում նաև անընթեռնելի բառերը. փակագծերի մեջ գրվում է՝ 1 անընթ., 2 անընթ., 3 անընթ. և այլն, նայած անընթեռնելի բառերի քանակին:

4. Ուղիղ [] փակագծերի մեջ առնվում են տեքստում ջնջված բառերը՝ անպայմանորեն բերվելով տողատակ։

5. Որևէ բառից (բառարմատը պահպանելով) նոր բառ կազմելու դեպքում տողատակ է բերվում նախկին բառը, որի մոտ հավասարության նշանով դրվում է վերջին ձևը. օրինակ՝ միտքը=մտքին, ականջին=ականջի քոքին և այլն։

6. Հավելագրված բառը կամ նախադասությունը տպագրվում է ցրիվ:

7. Հեղինակի անուշադրության հետևանքով տեքստում տեղ գտած աննշան սայթաքումները ուղղվում են առանց նշումի։

8. Պահպանվում է Աբովյանի ուղղագրությունը և կետադրությունը։ Բացառիկ դեպքերում միայն խմբագրությունը իրեն իրավունք է վերապահում կատարելու աննշան շտկումներ առանց հիշատակման։

9. Մի շարք գոյականներ, ինչպես, օրինակ, հայք, հույնք, պարսիկ, ասորիք և այլն, որոնք Աբովյանի մոտ գրվում են մեծատառ՝ տպագրվում են նույնությամբ։

10. Խմբագրության տողատակի ծանոթագրությունների համար գործ է ածվում արաբական թվանշան, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունների համար արաբական թվանշան փակագծով։

11. Հեղինակի ընդգծած բառերը տպագրվում են շեղատառով։

12. Հեղինակի գործածած կլոր փակագծերը ( ) պահպանվում են նույնությամբ։

13. Պատմական փաստական սխալ հիշատակումները տեքստում պահպանվում են նույնությամբ, իսկ կոմենտարների բաժնում տրվում է համապատասխան ուղղում։

14. Հատուկ անունների հնաձև և օտարաձև տառադարձությունը պահպանվում է նույնությամբ։