Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌ Մ. Ա.



1 Արգելցէ՞ այս քուրձ մարմնոյ նեղանձուկ զայն կայծ մշտավառ
Կաթիլ ի շողոյ երկնիշխան տէրանց ի սիրտս մարդկան.
Ընդ անմահիցն կապել շղթայ անխզելի՝ զկենաց մեր լար
Ընդ երկնից զերկիր յօդել և մնալ մարդ աստուածանման։

Ի հոյլս աստեղաց սլացեալ թևօք մտացդ լուսածին
Գտեր քեզ բացեալ զայն մատեան գործոց անմեռ դիւցազանց,
Անմարմինք լուեալ զքո ձայն բաղձանաց ի կուսէ վերին
Խրախոյս բարձին պահել զքո շաւիղ ի վայրս այս անանց։

Ո՛չ զինու վառեալ՝ որ կտրէ զթել բիւրալոր կենաց
10 Այլ գօտեպնդեալ սիրով հայրենեաց մտեր յասպարէզ
Ոչ արեամբ կնքել զքո բարձր յիշատակ ի սիրտս յետնորդաց
Այլ արդար քրտամբք, անկշիռ արդեամբ քո երկնահանդէս։

Հսկա անձն մխեալ ի ճակատամարտ անթիւ փորձանաց
Հարին, փշրեցան քո գիմակալուք զամօթի հարեալ,
Յաղթանակ կապեալ անմահ քո անուան ելեր բարձրապանծ
Զխոր և զապառաժ անհաշտ կենցաղոյս քեզ աստ ընդոտնեալ։

Ժխտեցին լինել ժամանակակիցք[1] քեզ երախտագէտ
Ոհ առաքինիք ե՞րբ գտին զայլ վարձ ի դարս իւրեանց
Իսկ շնորհակալու ապառնին կշռեալ զքո երանաւէտ
20 Գործս, կառուսցէ քեզ արձան կենդանի անմոռաց անանց:

Պսակ քո դարու բարեկամ անբախտ ազգային հայրենւոյն
Որոյ սիրտ քնքույշ այնպէս խոր զգաց վիճակ գառնութեան.
Վառեսցի՞ն արդեօք Հայկազանց մանկունք նախանձու սիրոյն
Որով վերերգես իրաւամբ գտեալ մխիթար մարդկութեան:

  1. քեզ ժամանակակիցք