Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌ ԷՄ... Կ...



1 Հեռացեալ յինին ամպովք տարաձիգ,
Զքո բարեկամ թողեր ի վարան.
Սիրտ նորա մեռեալ յաչս նորա լալիք,
Զքեզ որոնէ, անսփոփ, անբուժան։

Հոգւոյս հրեշտակ քա՛ղցր իմ էմմայ
Տեսի՞ց զքեզ այլևս յոյս կայ։
Թի մտից ի հող կարօտ քո տեսլեան։

Զիա՞րդ քնքշալից համբոյր և գրկումն,
Զորս յաւուրս գարնան սիրով կաթոգին
10 Երկինք լանճակից ընդ երկը ի մերում
Հանուրց էակաց տայ փոփոխագին։
Այ ուր հոգիք սիրաշաղկապ
Ի բաժանման դեռ ևս անքակ
Մաշին, զի՞նչ այլ ևս նոցա խնդագին։

Գայ տիւ, նորոգին տարերք արարածք,
Նոքա խնդան ի տես չքնաղ արևոյն
Ջերմիկ նորա լայս կաթեալ ի բարձանց
Նորոգ ստեղծանէ զհամայն բնութիւն։
Այլ ինձ գիշեր է և խաւար
20 Համայն կենցաղ մութ դառնավայր,
Եւ բարձեալ յինէն հանգիստ, խնդութիւն։
Զուարթամիտ արտուտն ճախրէ խայտալով
Ել ծիծեռն անմեղ շրջի աւետօք
Սիրավառ սոխակն սխրալի[1] երգով
Զիւր վարդն ներբողէ եռանդնաբորբոք.
Ոհ իմ միայն փակի բերան
Ո՛չ գայ ի միտս խոսք ինչ կամ բան.
Այլ զգացութիւնք նուաղին ցաւովք.
Մոռացայ զերկիր, այն ինչ սիգա՛ճեմ
30 Ի թևս նուագի դամբարձեալ ի վեր
Երկինս բացեալ առ մեզ քաղցրադիմ
Միանձն, միաշունչ, մտօք անվեհեր

  1. անբարբառ