Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճարտարարուեստ՝ գայ յօրինել զփճեջ մեղուի իւր փեթակին։
Այլ ես յտյս քոյ նոր շնորհամուտ հոգւոյս պսակ՝ անոյշ գարուն,
Դեռ ոչ բանամ՝ որ ի սրտիս՝ քեզ ովսաննայ կայ անխօսուն.
Ի հիւսիսոյ՝ գաս դու առ իս թէ ի հարաւոյ՝ ուր հայրենեացս
40 Աշխարհ հեռի յիմ տեսլենէ յիմոց ալար՝ ձգի անհուն։
Փթթեցան և դաշտք արդեօք իմ հայրենեաց քաղցր աշխարհին
Եմ սիրափուղփ այգեստանեաց տունկք և գալարք՝ պարարտագին.
Ուր քոյ առատ ձեռք ողորմած՝ մինչ ես մանուկ փափկամարմին.
Ի գիրկ ծնողացս չոստոստալն իմ անխնայօրէն խնամէին։
Անծանօթ են ինձ այս կողմանք՝ դաշտք և լերինք բոլորովին,
Անծանօթ ինձ՝ այս ձայնք երգոց՝ որք ի թռչնոց համակ լսին.
Պատմեա՛ գա՛րուն, հնչեաց զեփիւռն յԱրարատեան իմ արտևան.
Որոյ կարօտ զիս անկենդան զօր հանապազ մաշէ բնաւին։
Եղիցի՞ս դու ինձ բարերար, ով երկնաձիր հրեշտակ ուխտի.
Եղիցիս դու ինձ լրատար յիմ հայրենեաց ի ծագս հեռի.
Թէ ես պանդուխտ՝ զգիշեր զտիլ փոփոխանօք անձեռոցկաց,
Ո՛չ շատանամ սրբել զարտօսր՝ ի սէր սիրոյ իմ աշխարհի։ —