Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐՀԱԻԻՐՔ ՊԱՆԴԽՏՈԻԹԵԱՆ Եհ ԽՐԱՏՔ ՆՈՐԱ



1 Մատաղ՝ ջերմ հասակ իմոց վայրկենից՝ դեռ ի պատենի,
Անկայ ի յորձանս՝ այս կատաղածոր՝ խորոց աշխարհի,
Փոփոխ վերբերմունք՝ կենաց վիճակաց՝ միշտ ի յերերի,
Առեալ ձգեն զիս յայս զնդանափակ՝ դուր տարտարոսի։

Քնքուշ, թարմ, անփորձ դեռախայծ՝ տիօք տհաս՝ պատանի,
Սահիմ գիւրամէտ յայս ձոր վիմակոյտ ինձ՝ անծանոթի,
Երկուստէք շչեն, թաւք, անտառք, մարիք՝ արձագանք, վայրի,
Երկուստէք վայեն՝ դարևանդք և վախք՝ գազանք կատաղի։

Յաջմէ, յահեկէ՝ ծործորք զայրագնեալք՝ առ իս ժանդագին,
10 Կուտեն զվայրեօքն զահ, զերկիւղ սարսուռ՝ լի արհաւրագին,
Գրոհան վեր ի վայր՝ գէտք յոխորդածորք՝ յընթացս ստորին,
Անհեպատ ցուցեալ՝ ինձ մենացելոյս զանապատ տեղին։

Մոլի, անողորմ՝ անգութ՝ արբանեակք երկնից սահանաց,
Հրաթափ թօթափմամբ՝ յորդ յորդ յիս տեղան զռումբս կարկտեաց,
Ցնդին պէծուռոյց՝ կայծակք դառներեսք՝ երկնից ի բարձանց,
Խարխլեն բացարձակ՝ զայր և զապառաժ ծերպալերդ վիմաց։
Դալուկ թալկութիւն՝ պատեալ զիմ ոսկերս՝ ղսիրտ և զաղիս,
Բերեմ անկենդան՝ առ ցաւս ահեկոծ՝ անզերծ տագնապիս,
Հերձեն, ճաղատեն՝ գագաթք ծամախռիւ հերարձակ գլխիս,
20 Իսկ ես ուշագնաց՝ չզգամ ինչ կսկիծ՝ ի դառն աղէտիս։
Դիազարդ ծմակք՝ պատեալ զերեսօքս՝ ո՛չ տան նշմարել,
Ցանծերպ դագաղէս՝ զփախուստ զճողոպուր զհնար կամ զել,
Յածիմ, թաւալիմ ապուշ պակուցմամբ՝ յայս զնդան անել,
Սորեալ զարտասուս վտակ առ վտակ զլանջօքս անարգել։
Գան ի հեռուստէ ձայնք երգեհոնաց՝ երգոց տատրակաց,
Գան ի հեռուստէ՝ անոյշ պաղպաճմունք՝ ուղխից վտակաց
Շարժիմ մերթ ընդ մերթ՝ լսել զեղանակ՝ քաղցրիկ հագներգուաց,
Անդրէն սասանիմ՝ հարեալ ի շանթէ այս բուռն յարձակմանց
Գեղջուկ պաշտոնեայք՝ գաւառիս անշէն այս մեռելախիշտ
30 Եւ սով և ծարաւ, մերկութիւն և քաղց արհաւիրք և վիշտ
Աստ տիրէ, իշխէ խեռ դժբախտութիւն[1] [2]սուրհանդակ ռիշտ,
Անտէր նժդեհից լարեալ զիւր նշտար ցաւոց դառնավիշտ։

  1. պանդխտություն
  2. անընթեռնելի