Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Յաժխոյժ եռանդոյ պնդեալ պատասրս
Թողու զհայրենին, թողու զիւր աշխարհ,
Հասեալ ի ծայր իւր նպատակին
Համ, զի ընդոտնել զձոր և զառապար։

Ի գրկաց զրկեալ, նազուկ սիրելեաց
Սուզանի ի պտոյտ անյայտ ապառնոյն
Յանձնիւր քայլափոխս հայի նորա ընթաց
Յիչել նորա զիւրսն, և զահս օտար տեղւոյն։

Անյոյս գտեալ նորա զանծանօթ հոգիս,
10 Որք դարման լինին բեկեալ նորա սրտին ցաւած,
Շնորհակալնու մաւլթէ նա զերկինքն գթոտ.
Վարձել զամենայն երախտիս բարեաց»

Վայելեա՛ց զկեանս, լե՛ր զուարթամիտ
Մատաղ պատանի դու իր գարնան հասակիդ,
Ամուր կալ զպատկերս երազոյ մտաց,
Նոքա միայն են քաղցր յաւուրս ապառնի
Մինչ քնքուշ ձեռօք դեռ անմեղութիւն
Քակէ զերջանիկ դրախտ քո երկնանման
Սէր, բարեկամութիւն և առաքինութիւն.
20 Ջանա՛ անդ սնուցանել առայժմ և յապայն։

Այլ քեզ, մուզայ սուրբ, միայն ես յանձնեմ
Զաղերս իմ սրտի բիւր ցաւոց կցորդ
Հա՛ն զնա ի վեր յայն վայր սխրալի
Ուր ի թևս թեթևս ընդ քեզ վերանան

Եւ նոցա ջերմին մաղթանք երկդիմի
Որոց սէր ջերմ յիս մնասցէ յալիտեան։