Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Դու օրինակ տնմեղութեան
Վարդ իմ չքնաղ անուշահոտ
Ընդէ՞ր բացուեցար դու անագան
Թողիր սիրտ զիմ քեզ միշտ կարօտ։

Ախ քո աննման[1] գոյն հրաշալի
Եւ[2] քաղցր հոտ զմայլեցուցիչ
Վաղուց մաշէր, կարօտալի
Զիս[3] խղճահարս[4] աստ ցալալից։

Ոհ միթէ[5] ձմեռն բռնակալու
Փակեաց այդպէս զքո տեսիլ
Եւ[6] խստութիւն նորա ուժկու
Ոչ[7] եթող քեզ շուտով ծաղկիլ:

Այժմ գարունն կենդանարար,
Զարթոյց զքեզ[8] ի ծանր քնոյ
Զի լիցիս դու զուարթարար[9]
Տրտմահարեալ մերում հոգւոյ:[10]

Բացվիր, բացւիր անոյշ իմ վարդ,
Մի թառամիր այդպէս շուտով[11]
Որքան հայեմ քեզ մնամ զուարթ,
Եւ ոչ տանջիմ քո կարօտով:

Այդպէս անմեղ իմ սիրելի
Մնասցէ որ քեզ այսօր ետ ինձ
Եւ ի[12] ծաղկեալ իւր հասակի
Լիցի մաքուր և խնդալից։

  1. չքնաղ
  2. Քո
  3. Զիմ
  4. խղճալիս
  5. Միթէ ձմռան բռնակալու փակեաց զտեսիլ քո
  6. Ոհ
  7. Անխնայ ոչ եթող քեզ երևիլ մեզ շուտով
  8. ի քնոյ
  9. մեզ հոգեպարար
  10. տրտմեալ մեր հոգւոյ
  11. ընդհէր շուտ թառամիս և մի շուտով թառամիր
  12. և օր