Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10 Սիրելի թռչուն որպէս հանգստեամբ ննջես աստանօր
Ի մէջ թևոց[1] քոց[2] եղեալ զգլուխդ զառ ի վայր հակեալ
Երազես զնուագս քո տունջենային և կտցես զարմենայն օր
Ի քնքուշ[3] ձեռաց չքնաղ Դաֆնէի կամ շաքար մանրեալ
Կամ զոր ինչ երազք քո ղարմանադոյն[4] քեզ յառաջի բերեն
Ոհ[5] նախանձելի տասըն[6] անգամ վիճակ քո նախանձելի
Երջանիկ թռչնեակ քան զվիճակ իմ՝ որ ինձ ծանրագին[7]
Ոչ կափուցանեն զաչս արթասուաթոր[8] վարդերանգ փետուրք
Անոյշ նիրհանաց։ Եւ Դաֆնէ[9] յամենայն զարկ բազկի իմոյ
10 Կաշկանդի և կայ յինէն տարակաց յինէն հեռաւոր
Երանի աստուածք զիս փոխարկէին ի ձև այս թռչնոյ
Հիմ ոստոստալով զիա՞րդ ճխալով[10] կամէի թռչիլ
Ընդ առաջ Դաֆնէի տատանեալ[11] ծոցոյն շարմաղ, լուսափայլ[12]
Հիմ օրօրէի զիս ի վերայ թվաց և ի պսակաց
Ոսկեթել հերաց նորա ինձ հիւսեի զերդ քաղցրանուագ:[13]
Եւ ի հարկանել շնորհալի մատանց նորա զքնար
Կամէի հեծել առ թևօք նորա և հոգւոց հանել.
Մինչև ստանալ զհամբոյր գոհութեան ի շրթանց նորա.
Անդ ոչ վախէի զարքայից ինչ փառս ընդ իմում փառաց
20 Եւ եթէ հարիւր չքնաղ օրիօրդք ի շինականաց
Տեսեալ զմետաքսեայ պալար հանդերձից պատիւ համարեն
Հաւատալ այսմիկ, յայնժամ և չաստուածք իսկ բոլորովին
[14]Ի ծագս Ոլիմփիա ոչ սակաւ առ այս զիս նախանձէին։

  1. կտուց
  2. քոց թևք
  3. Ի չքնաղ
  4. հրաշալիք
  5. Դու
  6. Ոհ տասըն...
  7. առգրեն
  8. Հարկանեն հարկ զաչս իմ արտասութաոր
  9. ոչ ծածկեան վարդեայ փետուրք
  10. Եւ դաֆն է գեղեցիկ
  11. Հիմ զիարդ երգելով
  12. բոցավառ բոցոյն
  13. որ այնպես անդադար ծփայ
  14. Զիս նախանձէին