Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԽՈՒՐ ՏԵՍԱՐԱՆ ՍՔՈՅՆ ԵՎ ՍՔԱՆՉԱՆԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԻ ՆԱՀԱՏԱԿՈԻԹԻԻՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ.


ԱՂԵՐՍ



1 Յարեան կրկին յիմ յիշատակ գործք մեծապանծ[1] իմոց նախնեաց
Յարեան կրկին չիմ ֆանտազի հսկայից [2]դար յաղթանակաց
Ե՛կ ինձ մուսայ հոգիդ առատ հեղ ի հոգիս զքոչդ ի բարձանց:
Առնուլ զկիթառ նազաբանել զշահատակ իմ Վարդանանց։
          Ել դու ի հանդիս ճակատամարտին
          Ի քոչդ հերոսաց տես ասպարի զին։

Մեղուապարուց ջոկք ամուսնեաց իջան ի փոյթ վաստակ բերեալ,
Զարդալանդ թարմ Հայաստանի սերմամբք բուսովք տնկազարդեալ.
Անհոգ հոգան [3]որդւոց և զառտնին սպաս ընտանեաց
10 Հարք ժրաջան մարք գթալիցք ասբանազեան տոհմին օրհնեալ.
          Ի ձմեռ և յամառ, գարնան և յաշնան.
          Զուարթալից տքնին մրջմանաց համանման։

Ի մեղմ լռին օթարանի սուրբ ընտանիք ի կաթիլս քրտանց
Շահաւորեն քնքուշ ձեռօք զպարենին իւրեանց կենաց.
Անակրնկալ յանկարծահաս բեկեալ վուլկանն յերևելից.
Փակեալ զփայլուն շողշող երկնից լաւայ ածիր Հայաստանեայց.

Գուժի զդաշտ Արարատեան, Հայկազունք իմ զիւրեանց պաշտօն
Թողեալ, զհուր, զջուր, պարտին պաշտել գալ ի պարսից պիղծն այն դեմոն
Պատիժ վրիժ յանցանողաց պարգև պսակ՝ որք ընդունեն
20 Զհեթանոսաց գարշ աղտեղին փոխան անուան վերին սրբոյն։
          Բանդ, արգելանոց, վճիռ կորստեան
          Վա՜յ որ զայս հրաւիր լսի ոչ ժամայն։

          Շահնշահի ի այս հրաման չար դերնշապուհ աղաղակի.
Ի քաղաքէ քաղաքս անցեալ փողոցս ի տունս կարդայ ասի։
Պարսից հզօր Յաղկե Արքայ՝ փառք աստեղաց և արեգական.
Դարձեր ասէ, ի չար կրօնից՝ որ օրինաց մեր դիմադրէ:
          Դարձարուք անմիտք պաշտեցէք զանուն
          Հզօր Աստուածոց մերոց մեծանուն:

  1. Իմ
  2. մեր ոց
  3. 1 բառի տեղ բաց