Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապառաժացեալ պիղծն այն Յազկերտ ի պաշտամունս իւր դիւական.
30 Խորհուրդ խնդրէ մոգաց քօդաց խորհուրդ զդայ և կորստեան.
Տալ զսուրբ տաճարս քրիստոնէից նամանաւանդ մեր աշխարհին.
Այն անիծեալ իւր չԱստուածոց տեղի զոհից էլ պաշտոնարան,

Ի Քուշանաց աշխարհ հեռի առ Քրիստոնեայս ել հրաման.
Արեաց մեծաց և անարեաց զօրաժողով կալ յանդիման.
Յետ թշնամեաց՝ յաղթանակին սկիզբն առնու խեռն և դաժան.
Զիժաշնչիւն իւր ժանեայ թոյն՝ բաց համարձակ ածել յատեան:

Որ զծիրանիս իմ արքունի և որ զգահ զյարգ փառաց
Կամի, դարձցի յիւր կրօնից՝ հլու լինել ատրուշանաց.
«Վկայ են մեզ երկինք երկիր՝ ո՞վ արքայ մեծ գոչեն հսկայքն»։
40 «Քեզ հպատակ կամք մինչ ցմահ՝ բայց զմեր օրէնս՝ ոչ թողումք բաց»։

Յեդեմական դրախտին ծնունդ թարմ պատանեակն այն Գարեգին
Ցառաջ հրոսեալ կայծակնադիմ զդայլակն առնու անոյշ լեզուին։
Մինչ կենդանւոյն՝ անուան քարոզ անմահ անվախ շահատակէ.
Պատարագէ անդէն և անդ զջերմիկ արևն երկնաւորին։

Շուք մարզպանաց՝ օթիքք քաջաց՝ պատժապարտից ի քուրձ փոխեալ.
Ի բանդ քարշեն՝ ձեռն ի ձեռին ի խոնջանունս անլոյծ կնքեալ
Մի երկիցուք՝ յայս անցաւոր վայրկենական պատուհասից
Արտասուօք՝ ձայնիէր միմեանց՝ աղաւնաջոկ երամն օրհնեալ։

Ամենաստեղծ արարօղիդ չեղեն ինձ կամք՝ յայն սուրբ երամ
50 Խառնել և զիմ ընդ նորա արիւն, ի պատարագ անուան.
Այլ գէ՛թ հոգւով քով զօրաւոր բացէ թերևս զիս սիրահար,
Ի սէր քաջաց իմոց նախնեաց՝ յաջողաձեռն ուղղել զիմ քնար.


ԱՌ ՎԱՐԴԱՆ



Քեզ զոհ նուէր՝ սիրտ իմ և բանքս քաջդ Վարդան Մամիկոնեան.
Իմ հայրենեաց պարծանք պսակ՝ իմ հաւատոյ ջահ ոսկեզան.
Ես ո՛չ լալոյ ո՛չ արտասուաց՝ ո՛չ գովեստից տացից վախճան,
Որքան միտք իմ վերամբարձցին յԱղուանս ուր կաս դու միշտ կենդան.
Կարե՞մ արդեօք զքոյ ասպարէզ՝ անմահ մարտի՝ ինձ դիմադրել.
Կարե՞մ արդեօք զՔոյդ ընկերաց սէր սուրբ, ի նոր դրուատ ածել.
Զբոսորածին արեան կաթիլս և զոսկերաց նշխարս մաքուրս.
60 Որք զերկնայինս ի կարօտ ձգի թող թէ զիմ սիրտ քև շաղկապեալ
Զքեզ՝ որ աստ ո՛չ թուլացար ի սէր փառաց կամ յահ մահուան.
Ո՛չ տանջանաց գէմս դարձուցեալ և ո՛չ պատուոյ անցողական.
Այլ զրահեցար զինուորեցար՝ Հայաստանեայց՝ մանկամբք ծերովք,