Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խռովեալ գրոհէր՝ յամենուստեք՝ քաղաք և շէնք և անապատ.
Ձայն կատաղի յալիս մտնալ փրփրելոց պատէ ի պատ.
Նաւապետին՝ միայն մնայր սաստել ալեացս այս դադարիլ.
110 Եւ գալ փրկել զՀայաստան աշխարհն անտէր և աննպաստ։
          Փութար ե՛կ փրկել ո՜վ ամենատես,
          Որք կարդան զանունդ, ջերմ յիշեն զքեզ։
Գետք արտասուաց հոսանէին ի սրբանուէր տեղին ուխտից,
Յեկեղեցիս յանկիւնս տանց և ջերմեռանդ մաքուր սրտից.
Ամէնուրեք խնկաւորէր մրմունջ գորոմ սուրբ սաղմոսից.
Ամէնուրեք բոց ելան էր պաղատանաց և աղոթից.
          Ելէք հարսնացեալք սուրբ առնել ղանուն,
          Մեր պաշտեցին յայս տուն։
Ի դժոխոց յարեալ կրկին ի դժոխոց չար քան զնախկին.
Ի դժոխոց ի Պարսկաստանէ՝ Միհրներսէհ դիւամոլին.
120 Սուր զլեզու հուր զբարբառ նաւթանիւթիւ նա բորբոքէր.
Հազարապետն՝ այն սևագունդ այսաժառանգ լէգէօնին,
Զլափիւրնդոս՝ նա զիւրն բացեալ շոռ լրբենի կատականօք։
Եւ ծանակօք ժպրհի խօսիլ զնախորէն՝ ոչ ոք որ ոք։
Պատկառեցան երկինք լսել՝ զայս դիւաշունչ նորայն թլիսմ այ.
Թող թէ խղճուկ աշխարհ Հայոց որ ի վարանս՝ ծփայր ալեօք։
Միհրներսէհ վզրուկ Հարմտայ՝ իշխան իրան և տաներեան
Ողջոյն հայոց ի դիսն մաղթէ ողջոյն, բայց բօթ Աստուածոյ տան,
Խարամանւոյ դիւաց չիաբիլ նա զօրմզդայն անցս ճառարկէ,
Զի ի սկզբան զբոլոր աշխարհ՝ վարել տայ նմա մեծն զրուան։
130 Ի ծնանիլ արհմին աս է՝ արարածոց՝ բաժանք լինին.
Հրեշտակք բարիք Որմզդայ լեալ դևք չարք ա մէն Արհմայ գրին.
Զհիւանդութիւն զպատուհաս՝ զչարիս համայն Արհմն ստեղծեաց,
Որմզդայ են բարիք և փառք՝ յորմէ եղև և մարդն առաջին.
Յաջողութիւն՝ և Տէրութիւն փառաց պատուոյ իշխանութեան,
Գեղեցկութիւն, դիմաց մարմնոյ առողջութիւն և ճարտարութիւն
Խօսից կենաց յերկարութիւն և ամենայն մասանց բարեաց,
Պատճառն սկիզբն և հեղինակ Որմիղդն է մեծ դիող Արքայն.
Կոյր է և խուլ որ զայս ասէ թէ յԱստուծոյ ստեղծաւ մահ,
Եւ թէ Աստուած նախանձոտ է՝ զի վասն թզոյն արար զայն ահ.
140 Եւ թէ Աստուած ի կուսէ ծնաւ որ նախասկիզբն՝ է գոյութեանց
Տո՛ւք դուք վախճան մոլորութեանց կամ յանձն առէք ձեր վերջին մահ։
Նազօրացւոյ խաբեբայի Առաջնորդաց ձերոց դենին.
Մի հաւատայք կուր զկուրայն զի զոր ասեն չառնեն ինքնին.
Ինքն ոչ ի միս ի կին հայի և ձեզ թողու զայն կատարել
Չեն մեղք ստանալ զկարասիս բայց[1] ինքն ի քուրձ կայ գլխովին.
Գովեն զմահ՝ զկեանս անարգեն՝ զբաղդն իսպառ ո՛չ ճանաչեն,
Զյաջողութիւն ծաղր առնեն՝ ի թշուառութեան խնդան պարեն,
Չաստուած խաչեալ ձեզ քարոզեն որ չարագոյն քան զամենայն.

  1. ասեն