Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ի լինելն իմ ի Մոսկով 1836 ի 18 մարտի առավօտուն յանկարծ պատահի ինձ դագաղ դեռահասակ պատանւոյ Գրիգորի Եսայան Հայրապետեանի ուսումնասիրի ի համալսարանին Մոսկովայ առաջնորդեալ բազում կառօք և ի կառս նորա ընկերք նորա սևազգեստեալ ունին զդագաղն ի ձեռին»։

1 Ծանրաշարժ քայլեն սայլք ի հեռուստէ
Կարդաւ լռաձայն ծառայթ սևազգեաց.
Լապտերս ի ձեռին յաջմէ յահեկէ
Չուին ի փողողն անմռունչ, մեղմընթաց։

Ի միջօրէի լապտե՞րք բոցավառ
Գլխաբաց ի կառս պատանիք լռի՞ն.
Ո՞հ, զի՞նչ այս տեսիլ տխուր անբարբառ,
Թուլանան իմ քայլք, էրակքս ցամաքին։

Զքե՞զ առաջնորդէ այս խումբ սոսկալի
Քո՞ է այս հանդէս ծաղկեալ պատանւոյն.
10 Ի սիրոյ ստիպեալ ընկեր սիրելի
Հանեն արտաքս զքեզ լա՞յն հանգստեան տուն։

Մերձենալ գարունն նոոոգել զբնութիւնն,
Բոյսք և անդաստանը յառնուն ի քնոյ,
Եւ դու առաջես մտանել ի քուն
Դեռ ի ծաղկափթիթ դարնան ամաց քոյ։

Վէրք իմ հնագոյն շարժեցան, կրկին,
Ես ո՛չ կամէի ընդ առաջ քո գալ.
Տեսանել զարև առօրեալ՝ ջերմին
Այլ քոյդ ի կենաց պաղեալ՝ նուաղեալ։

20 Ծաղիկն մայիսի ո՛հ խորշակահար
Թարշամեալ դնի աստ տերևաթափ
Տարերք անողորմ մխեալ չարաչար
Խոսքստեն զնորա կենաց ցանկ և կապ։

Կործանեցան հոյսք, փակի ասպարէզ
Դիտմունք և ձգտումն իղձ և աժխոյժ եռանդ
Փոխեալ ի մոխիր մահուամբ բոցակէզ
Ցնդին հողմահար յընդարձակութեան անդ.