Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկինք մշտարդար զայն վրէժ միթէ՞
Յայս սակս չելից, զի նախանձաւոր
Չնաշխարհիկ տեսոյդ սուրբ և փառաւոր
Օր յառաջ կամէր հանել չայս բանդի
Զքեզ զա՛րդ ազգի, պսակ քո գարու
Զի փասակքեսցիս երկնայնոքն դասու։
Այլ կարի՞ այս յոյս սփոփել զայն սիրտ՝
Որ ընդ քեզ միառեալ, ընդ քեզ անբաժան
Կամէր կեալ, չնչել միանձն, միաձայն
40 Իսկ արդ մենացեալ դառնութեան ի հովիտ
Դառնայ, ուր երբեմն իւր քաղցր վարդապետ
Փաղաքշիր, գգուէր զմանուկն խակամիտ
Բաժանիմ ի քէն ոսկերք սխրալի
Այլ իմ քայլք կապեն, շրթունքս պապանձին
Ասել զբարեալ մնայն, տալ զհամբոյր վերջին.
Պահել ղկարօտն տեսլեան կրկնակի
Յայն օր ահաւոր, ուր համայն աշխարհ
Պարտուք միայն կոչի տալ անդին համար։
Այլ առաքինիդ և ի թիւս անհուն
50 Հուսամ տեսանել փառօք պսակեալ
Զորդին սիրելի անմոռաց պահեալ
Առնել մասնակից հայրենի գթոյն
Գրկեալ համբուրել և ընդ իւր յաւիտեան
Անբուժ իմ ցաւոց տալ կրկին վախճան։