Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻԳ ՀԱՐԱԶԱՏ ԵԻ ԾՆՈՂԻՍ ԷՐ ՈՐԴԻՈՑ Ի ՎԵՐԱՅ
ՀԱՆԴՈԻՅԵԱԼ ՄՕՐՆ։
1837. Փետր, 5. Թիֆլիս։



1 Շատ օրեր անցին ու շատ ժամանակ
Որ անույշ տեսույդ քո զրկյալ որդի
Ո՛չ ձայնդ լսեցի, ո՛չ առի փափագ
Կարոտյալ սրտիս մա՛յր իմ սիրելի։

Արյուն, արտասունք թափին իմ հաչաց,
Կրակ է ընկնում հոգիս ու մարմինս,
Որ ընկերքս ի գիրկս յուրյանց ծնողաց
Փաթութին և ես ա՜խ անմայր տանջիմ:

Ինձ որբ թողեցիր հաշխարքիս վրա.
10 Հաւթիտյան մնամ կարոտ տեսությանդ.
Թե գիշեր, թե օր թե առավոտ գա.
Ես պետք է մաշվիմ քո քաղցր սիրովն միայն։

Միթե լավ է հողն, ուր հանգստանաս
Քան զտուն ու տեղն՝ որ դու շինեցիր
Միթե հա՞յր, որդի, քո զավակաց գաս
Այդքան դու շուտով մտքիցդ հանեցիր[1]

Որքան ես իմ հորն ախ ու ոխն լսեմ
Սևանում է ինձ աշխարքս ամենայն.
Լեզուս չի՛ բերում՝ որ խոսք ինչ ասեմ.
20 Տրտմյալ մնա զին մխիթարության։

Հաշխարքե հաշխարք էկանք՝ որ թողուս
Մեզ ցավով, սգով անբժշկելի.
է՞դ էր կամքն՝ որ մեք մնամք անհույս
Մա՛յր իմ բազմագութ, մա՛յր իմ սիրելի։

Ո՞ւր այն գթալից ձեռք քո մայրենի,
Որ պահեր ինձ միշտ, անփորձ, անսասան.
Իմ սիրտս ու հոգիս, քար պետք է կտրի,
Որ ես մոռանամ էստոնք ամենայն։

  1. զզվելի քեզ համարեցիր