Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեռս ծոցումս շլինքս ծռած
30 Ա՜խ ոխ քաշելով կյանքս սևացավ.
Իմ դառն օրերիս լերդս խորոված
Անունդ Հիշելով սիրտս մաշվեցավ

Գամ գերեզմանդ ոչինչ ձայն լսեմ[1]
Երթամ ես ի տուն՝ քո տեղդ է պակաս.
Լամ թե արտասվեմ թե հոգոց հանեմ,
Ո՛չ ես հովանամ, ոչ դու իմանաս։

Խղճալի իմ հայր երբ որ քեզ հիշե,
Սգամք մենք բոլոր, լամք անմխիթար,
Ի՞նչ կլեր մեր կյանք քեզ համար պակսեր.
40 Որ քո շվաքն մեզ վրա անպակաս մնայր։

Ե՞րբ կլի որ ճտովդ ընկած
էս բոլոր իմ ցավս քեզ մեկ մեկ ասեմ։
Էն սրբոց միջումն քո կշտիդ նստած.
Քո քաղցր երեսդ տեսնեմ, վայելեմ:

Ինձ մի մոռանար ով անույշ իմ մայր,
Քո որբ զավակդ միտքդ բեր էդտեղեն.
Որքան շունչս կա դու մի՛ հավատար,
Թե քո արածդ կերթա իմ սրտեն։

  1. ոչ լսեմ ինձ այն