Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐՕՏՈԻԹԻԻՆ ԾՆՕՂԱՅ ԱՌ ՀԵՌԱԻՈՐ ՈՐԴԻՍ.



1 Քեզ հիշելիս սիրտս մեռնում ա ցավով
Կրակ ա ընկել ջանս տեսույդ[1] կարոտով.
էրնեկ կտամ էն սհաթին՝ որ դու գաս բարով,
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Աչքս ջուր կտրէց ճամբեդ սպասելով
Ջանս չուռումիշ էլավ ա՞խ, ո՞խ քաշելով,
Երաբ քեզ ել կտեսնեմ ընկած իմ ճտով։
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Առավոտն ա բացվում ինձի խավար ա
10 Իրիկունն ա գալիս, ինձ չկա չարա
Բոլոր աշխարքն ուրախ, իմ սիրտս յարա։
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Բերնումս խոսք չի կա, ո՛չ աչքումս քուն,
Ամեն մեկ թիքես ինձ քար ա դառնում,
Թե մեռնիմ էլ ով ա ինձ ճար անում։
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Ման էկած տեղերիդ երեսս քսելով
Սիրեկան զատերդ ես մտիկ տալով,
Ջանըհան էլա, հոգոց հանելով։[2]
20 Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Ա՜խ էրնակ էն աչքին, որ քեզ տեսնում ա
էրնակ էն բերնին՝ որ քեզ հետ խոսում ա
Մատաղ ըլիմ էն մարդին՝ որ քեզ պահում ա։
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

Անումիդ մեռնիմ եմ ղարիբ որդի,
էն կաթն՝ որ ծծեցիր, քեզ ղուրբան ըլի,
Քանի դեռ չեմ մեռել, միտդ բե՛ր ինձ արի՛։
Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի:

  1. սիրույդ
  2. միշտ ախ