Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ուր ես գնում Նազլու ջա՛ն հոգվույս թագուհի
Հուրի մալաքի պես քաշած, զարդարան,
Աչքդ թա՛ց ինձ մտիկ տուր քո սիրույդ գերի,
Օր ղլի պես չոքըչոք քո դուռն եմ եկած։

Ծով ա դարձել ցավոց աշխարքս ինձ համար.
Ոչ գիշեր, ոչ ցերեկ չեմ ես դինջանում,
Սարեր ու ձորեր ինձ կանչեցի հավար,
Ճարըս քո ձեռին ա իմ ազնիվ խանում։

Կարոտդ քաշելով, օրերս սևացավ
10 Աչքումս փուշ դուս եկավ արտասունք գալով,
Բյուլբյուլն էլ իր կաթոտ մուրազին հասավ.
Ես մենակ չարչարվեմ լալով սգալով.

Սազս դոշիս դրած քո թարիֆն կանեմ,
Ուխտ եմ եկել քեզ մոտ, արզըս իմացիր.
Ոտիդ տակին երեսս փիանգազ կանեմ
Դարդիս դարման արա, դիլակս իմացիր:

Թող սերս կրակ դառնա իմ շանս էրի,
Իմ լաշիս մոխիրն դռանդ թափի.
Երեսդ հանելիս թե շողքդ ինձ դիպչի,
20 Նոր կկենդանանամ բայրուդիդ արի։

Ծեգը բացվելիս ծաղկունք ու տերև
Մեկ մեկու ճտով ընկած պաչում եմ սիրով,
Հենց ես պետք է մնամ իմ քաղցր ա՛րև
Կրված, խորոված տեսուչդ կարոտով։