Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂԼԱՍՈԻ ՍՐՏԻ ՓԱՓԱԳԸ։ (Աշըղ Ղարըբի հանքով:)



1 Ես ի՞նչպես ասեմ՝ ա՞խ, Նազլու ջան՝
Որ սրտիս[1] դարդերն քեզ[2] լինի այան։
Ի՞նչ հնարք ունիմ, կամ ի՞նչ զորություն,
Որ իմանաս դա իմ սրտի լեզուն։

Լիսն աչքս տեսնելիս դո՛ւ ես հենց գիտեմ,
Ցողը կաթելիս՝ դու ես ասում եմ,
Որ ծաղկի հոտի, վարդի թփերի,
Երկնքի ցողի, բլբուլի ձենի
Հետը խառնըված՝ սիրտս քաշում ես,
10 Որ հայիլ մնամ քո տեսան՝ ա՜խ՝ ես։

Վարդի թերթի պես դու բաց ես էլել.
Անմեղ երեսիդ հրեշտակ է նստել.
Աչքիդ պայծառ լիսն վրես ընկնելիս,
Հոգիս կրակված՝ մոտովդ անցնելիս.
Կարծում եմ, թե ես էլ հոգի չունիմ,
Որ խլիս. չտաս, էլ ինչպես կապրիմ։

Ա՜խ՝ դու էլ որ ինձ քո սրտիցն հանես,
էս դառն աշխարքումն ինձ մտիկ չանես,
էլ ո՞ր մութ, խավար ինձ դժար կըլի
20 Քանց իմ չորացած մարմինս, որ ինձի
Գիշեր ու ցերեկ տարտարոսի պես
Կտանջի, կմաշի, թե ինձ չազատես։

Մեկ հով տեղ նստած, մեկ սառն աղբրի վրա,
Քամին որ փչի երեսիցդ ու գա,
Մոխիր դառած ըլիմ, նոր հոգի կառնիմ,
Որ մեկ էլ տեսնիմ քեզ, տամ հոգին իմ։

Էրվում եմ, էրվում, դու չես իմանում,
Սև օրըս լալիս, քեզ կարոտ մնում,
էն չի դարդս թե էս ցավն ինձ կտանի,
30 Վախում եմ մեռնեմ, քեզ այան չըլի:

  1. իմ սրտիս
  2. որ քեզ