Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԱՐԻԲՆ (ՊԱՆԴՈԻԽՏ)։



1 Արեգակն առաջիս մեր մտավ
Սոր ու ձոր ա՜խ քաշեց, մթնացավ
Սև գիշերն իր թևը տարածեց,
Լիսը մթին նոր մեյդան թաց արեց։
Սև հոգիս՝ ա՜խ էրված խորովված
Իմ դարդերն[1] ա՜խ էլ եդ արեց բաց։
Ո՛չ դաշտի խոտ, ծաղիկ իմ սրտիս
Ոչ սարի հովն ու ջուրն իմ մտքիս
Ոչ ցերեկն ոչ արևն իր լուսով,
10 Ցավերը կարացին՝ մեկ կերպով
Բժշկել, դինջացնել, կամ սրբել
Արտասունքս՝ որ էսքան չմաշվիմ էլ։

Ա՜խ իմ սիրտս՝ որ մութն ա խավար
Հազար թուր միջումը մուղարար
Որ տնկված, ու արինս ցամաքել
էլ ի՞նչ դեղ ինձ կարա սաղացնել
Լուսնին եմ ես նայում, ա՜խ քաշում
Աստղերին[2] իմ կսկիծս եդ պատմում,
Որ գլխիս փայլում են, մտիկ տալիս,
20 Ի՞նչ կարեն իմանալ ես լալիս։[3]
Իմ երկինքն, իմ աշխարն ինձանից
Իմ սարերն, իմ ձորերն իմ աչքից
Որ հեռու, ես զրկված, սարեսար
Ես ընկած, ա՜խ[4] դիպչեմ քարեքար։
Էլ ինձ ինչ կյանք, էլ ինձ ի՞նչ կարեն
Որ հոգիս յա պահեն, յա առնեն։

Ջոկ մարդիկ, ջոկ երկիր, ջոկ լեզու
Ո՞ւմ ասես քո դարդը՝ որ ա՜խ դու
Մեկ դարման քեզ ճարես դինջանաս,
30 Կամ մէկ օր հոգիդ տաս, վերջանաս։
Ա՜խ վա՛թան, իմ անույշ դու վաթան
Աշխարքիս երեսին աննման։
Քո սուրբ հողն, քո սիրուն սար ու ձոր
Որ աչքիցս հեռացած, ու հորն մոր
էն ազիզ՝ ախ քյոլդեն, էն այգին

  1. Բաց արեց
  2. Ախ իմ կսկիծն
  3. ցավելիս
  4. ես