Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էն հալալ կաթն ու հացն, էն բարին,
Որ քեզ բիրն իր արդար սուրբ ձեռով
Յա ախպերդ՝ տուն գալիս քեզ սիրով
Տալիս են ու մոտիդ ծունկ ծնկի,
40 Սիրտ սրտի, աչք աչքի, ձեռ ձեռի
Տված քո հետ նստում քեզ սիրում,
էլ ի՞նչն ա՜խ ինձ էս դառն աշխարքում
Որ ղարիբս անճանանչ մեռնում եմ,
Շունչս բերնումս, քեզ հոգիս տալիս եմ,
Երազում թե անքուն քո սիրով,
Քո հասրաթն քաշելով, մաշվելով
Ընկել եմ գերեզման աչքս բաց
Բայց հոգիս չե՛մ ուզում ես կորածս
Որ ղարիբ— էս հողումն տամ պրծնիմ,
50 Քո միջումն քո ծոցումն ես կամիմ
Իմ ազի՛զ սուրբ աշխար իմ վաթան
Մէկ օր տամ։ Սիրելի ազգական
Ախ՝ վրես գան կան գնին մղկտան
Աչքս կապեն ու կարեն իմ պատան
Խունկ ու մոմ ժսւմ, պաշտում, պատարագ
Ինձ վրա ծխելով քո զավակն
Միտք բերեն, ողորմի տան ու լան,
Իմ անունս, իմ հոգիս, հիշեն, գնան
էլ ինչ ախ[1] ինձ անտեր նժդեհիս
60 Ինձ անհեր, ինձ անմեր ղարըբիս
Սիրտ կտա, սիրտս կառնի՝ որ չէրվեմ
Աննման երեսիդ ես մեռնեմ։
Վա՛թան, վա՛թան, անույշ վաթան.
Քեզ իմ օրս, ումբս ղուրբան։
Ծովն առաջիս ալեկոծի, փրփրա.
Անդունդն տակիս բերանը բաց՝ ո՜հ գոռա.
Երկինքն գլխիս շանթ ու կայծակ ախ սրել.
Երկիրն իր փորն աչքիս տակին եդ ճոթռել.
Բերանս[2] մխվել, աչքս սևացել, սիրտս մաշվել,
70 էլ չե՛մ ուզում քո տված կյանքը, ա՜խ մեկ էլ
Թող քո սուրբ հողն[3] ես համբուրեմ, ու չոքիմ
Սուրբ երեսիդ վրա անշունչ ես ընկնիմ
Որ թե հոգիս երկնքումն էլ ա՜խ ըլի,
Իմ արտասունքս քո գետնի վրա թող թափի,
Քր թե հողն երեսս կալնի, հողիդ ես ղուրբան
Կործանված[4] որդուդ էլ եդ դո՛ւ տաս գերեզման։

  1. ինձ
  2. աչքս մեխվել
  3. հողը
  4. քո կորած