Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Ո՞ւմ ասեմ սրտիս դարդերն ես, ա՝խ ո՞ւմ
Լռվել ա լեզուս, փակվել իմ բերնում,
Լեզուն որ սրտի դարդը եդ չասի,
էլ ո՞վ կիմանա, ախ, ո՞վ կդավի։

Մեր սրտի դարդը կրակ է ու բոց
Քանի որ պահես, չասես դու այլոց,
Կէրվիս, կմաշվիս անդեղ, անդարման,
Մարմինդ քեզ համար կդառնա գերեզման։

Սրտի բալանիքն լեզուն ա, լեզուն,
10 Բերանը՝ դուռը, աչքը՝ լուսատուն,
Թէ փակ կպահես, կսկիծն ու ղուսուն
Քեզ կփոթոթեն, աչքի լույս՝ սիրուն։

Շունչ որ չքաշես, ու նոր շունչ չառնես,
Ապրել չես կարող հո՛գի՝ կհալվես.
Ի՞նչպես ես ուզում, որ մնաս հանդարտ.
Թե չասես ուրշին քո ցավերն քո դարտն։