Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յոյս, նպատակ ի մի վախճան
Վառելով զմեր եռանդն հոգւոյ,
Եւ ի ծագաց Արևմտեան
Յարեյելս ինձ բերցէ զձայն քոյ։

Եւ ի մոխիրն ես ամփոփեալ
70 Սիրտ իմ զքև սալառնաթե.
Միշտ շրջեսցի՝ խանդակաթեալ՝
Միշտ փայլեսցի ինձ քոյ արև։

Մի՛ տար ի վիշտս սիրտ քո զփափուկ,
Զքոյ հասակ թարմ և կայտառ։
Բարեկամին ի սիրտն անձուկ
Արձակ է ռահ, լայն՝ ճանապարհ։

Պանդուխտ յերկրի՝ անծանօթ ինձ,
թռլրկ ի ծնողաց՝ սիրտ գումար.
Յածիմ աստ, անդ թափառալից,
80 Ոչ ունելով վայր և դադար։

Գնա՛ բարեալ՝ իմ սիրելի,
Տո՛ւր զիմ ողջոյն քաղցր հայրենւոյն
Ե՞րբ արդեօք և ինձ լինիցի
Հանգչիլ ի ծոց նորա սիրուն։


«Քեզ քաղցր իմ բարեկամ դեռ ոչ մտեալ Քո ի ծոց հայրենեաց՝ պարտ էին յառաջել սակաւատող իմ այս բանք, այլ զբաղմունք բիւրազգիք և հոգք ծանրալւեռինք յանձն եդեալն ինձ պաշտօնի՝ կապե ալ կաշկանդեն զոտս իմ և զձեռս առ ի լնուլ զնպատակ ինչ ինչ առաջի եդեալ։ Նոյն էր իմ և իղձ սիրամատոյց բանիւք ուղեկցիլ և ընդ մերն ազնուածնունդ պրօկուրորի գերազնիլ Թովմայ Ղօրղանովին, զորս ի գոյն ձեր աստ ընթերցայքն և որ թաղեալ կայ մինչև ցայսօր ժամանակի ի մոխիր մոռացութեան։ Չէ՛ իմ կամք ցուցանել սովալ զզօրութիւն չքաւոր իմ մտաց, այլ նկարագրել զբորբոք դառնավիճակ սրտիս։ Եթէ չէ հնար մարգոյ յուսալ առ վաղուան իւր գոյութիւն, քանի այն: Միթէ աղցաւոր այս կենցաղ միայն պարտ է տալ մեզ զամենայն բալականութիլն անցկալի։ Նամ թէ կեանք մեր այս առօրեայ առերկրաւորս միայն պարտի հայիլ բարօրութիւնն։ Ո՛չ, ո՛չ, թշուառ լինէր մարդն, եթէ այսքան միայն լինէր նպատակ ցանկութեանց նորա։

Լե՛ր բաւական, որպէս բազմիցս լուար յինէն. վիճակալ քով։ Դի՛ր ի մտի քում լինիլ պատկեր՝ արժանատիպ Բումդ Արարչի։ Տէր բարի և հաղորդարար բարւոյն միշտ։ Սէր առ ընկերս ի վեր անցցէ յալս քո քան ամենայն շուք և փառք երկրաւոր։ Յայնժամ յերկրի և յերկինս զմի շնչեսցէ մեր հոգի՝ շունչ կենդանութեան, զմի զգասցուք զօրութիւն անշիջանելի։ Մի շաղկապ բարեկամ ութեան կապեսցէ զմեր սիրտ՝ անսասան։ Շրջակայք մեր մի լիցին մեզ խոչընդոտն առ ծայրագոյն այն խորհուրդ։ Մի պարսաւադիր գտցուք անգթաբար անկեալ մարդկութեան, այլ դարման տարցուք խնամութ տկարաց։ Խղճալ ցա-