Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւիլ պա՛րտ է ընդ տկարութիւն ընկերին, այլ ո՛չ ի վերայ լինիլ նորա և յաւելուլ ցաւս ի վերայ ցաւոց։ Ո՛չ երանի թէ ամացն ոք զիւրն նախ ի միտ ածցէ զվիճակ ներքին, քանի դառնութիւնք, քանի պակասութիւնք և չարիք ամբարին ի մեզ, զորս անտես արարեալ զայլոցն միշտ ընդ ակամբ ածեմք և դատաքըննեմք։ Մի լիրի քեզ սիրտ այսպիսի խստազգաց։ Զի՞նչ պարծանք ընդ բարւոյն միայն լինիլ հաղորդ, զբարին միայն սիրել։ Պատճառ այսօրինակ սիրոյ ո՛չ սիրտ մեր, այլ առաքինութիւն բարւոյն եղիցի։ Նա է իսկապես բարի, որ զչարն բարութեամբ ամոքեալ՝ ջանայ զպատկերակիցն իւր՝ վասն մարդկութեան սիրել և դարմանել. և ոչ վասն գործոցն։ Ոչ զայս ճանապարհ ընտրեաց ինքեան և աստուածային վարդապետութեան օրինակ մերոց։ Եւ զի՞նչ. մեք կամիմք քան զնա առաւելո՞ւլ կեանք, իմ նոյնն է, որպէս տես անելն ի թողեալն ես այսինքն անզանազան, լի սրտնեղութեամբ և վիրօք. աստ չի՛ք համբաւ նորալուր, պատմեա ինձ զձերն և մի մոռանալ զքո մտերիմ բարեկամ...»։