Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ախ քանի՞ցս միայն ժպիտ քոյ ամոք
Միայն տեսիլդ սիրալից ի մեր սիրտ
Իբրև շող արևու երկնաբորբոք
Ցօղացեալ փարատեաց զմեր վիշտ

Ոտնամուտ քոլ և ելք խնդաբեր
30 Առ բարին մեր ուղդեալ միշտ քոյ կամք
Ախ քանիցս ի ջերմ գիրկսդ օրհնաբեր
Յանմեղ խաղս զհոգս, զաշխարհ մոռացաք»։

Աստ ոչ ջինջ առաւօտն խնդալից
Ո՛չ երկինք հրաշալէմ լուսափայլ
Աստ ո՛չ իսկ սիրելեաց ցաւակից
Չզօրեն մխիթարել զտրտմեալսն։

Արտասուք ծովանան յաչս ի դէմս
Հառաչանք կուտակին սպանման
Մայր և դուստր ամուսին տխրադէմ
40 Ի կսկիծ հեծեծեն միաձայն։

Մինն փարի, միւսն գրկէ ջերմագին
Այլ սրբեն զարտասուս, անդրէն լան
Բանք համբոյր ի շրթունս մեռանին
Մինչ ասել կամին նմա զբարետւ մնալն։

Եւ քնքուշ ծնօղին լռին բանք
Նա ի գիրկս, ի գրկաց խոնարհեալ
Անմռունչ փաղաքշէ և անձայն
Հեռանայ զանձկալիսն համբուրեալ։

Շարժին կառք, երիվարք արշաւեն
50 Այլ կարօտ գերդաստանն լռաձայն
Տարածեալ դեռ զձեռս ի յերկին
Սիրելոյն հետևի ի դրան։

Երեկոյն մերձենայ սրբութեան
Երեկոյն, ուր երամք Քրիստոսի
Գան ի գահ տաճարի Աստուածեան
Նուիրել անդ զոլխտ սրտի։

Աստ ի ջոկս սրբամիտ կուսանաց
Ցառաջէ օրիօրդն ինձ չքնաղ
Ի ժպիտս ի շրթունս տրտմազգեաց
60 Նկարի տրտմութիւն հոգեքաղ։