Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞ւր թողիր դու զիմ հայր սիրելի
Զի՞նչ ողջոյն ետ նա քեզ վասն մեր.
Արդեօք սիրտ նորա ջերմ սխրալի
էր հանգի՞ստ ի թողուլն զվայրս մեր։

Արդեօք ի դէմս նորա քաղցր, գթալից
Սպառեան դառն արտօսրք ցաւագին
Ա՜խ բերանն այն օրհնե ալ և ամբիծ
Դեռ օրհնէ՞ր զմեզ զրկեալս վշտագին։

Կարկամին աստէն բանք ի ցաւոց
70 Ի բերանս երկնանման օրիօրդին
Աչք նորա խոնարհին դէպ ի ծոց
Շիթք աղեայ սպառեն զխօսս լեզուին։

Նա, ի տունն առաջէ դողդոջմամբ
Ուր սփոփին վէրք սրտից ցաւագնեալ
Ուր վերինն հայր բազմեալ գթութեամբ
Դարմանէ զիւր որդիս վշտագնեալ։