Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսարան չքնաղ զուարթուն բնութեան փակի քեզ այժմէն ի քօղ միգապատ.
30 Լեզու և բարբառ համեղ քաղցրաձայն այլ ոչ հնչեսցին սրտիդ կենսահատ։
Ընկերք սիրաջերմ գրկին ի բարեաց, զորս դէմք քոյ և շունչ նոցա հաղորդէր,
Սէր, կարօտութիւն ի սիրտս անմոռաց վատնեսցին միայն ի թառաչս սրտամեռ։

Ընդ վայր հեծեծեն ծնօղք գթալից, ընդ վայր այս երամք ընտանեաց ջերմին.
Ուր և թափառին տչք արտասուալից տխուր քոց հետոց ստուերք միայն երևին.
Եկեսցեն անցցեն աւուրք և տարիք քոյ բուռն մահարձան, կացեալ անդ անձայն.
Գուժ բերցէ անդրէն՝ որ հային լռիկ, ուսի՛ր հողածին զքոյ կենաց վախճան։

Եւ մարմինն Աստուածատիպ պատրաստեցի որդանց պաշար
Բռունք անկուշտք ի դուրն մթին կալցեն ինքեանց տուն և դադար։
Ի մոխիր դիւրակործան դարձրի մարմին ճարտարահիւս
40 Եւ անյագն չիւր ցանկութեան առցէ աստէս զիւր վերջին յոյս։

Միթէ յա՞յս վախճան ձեռք քոյ բարերար ստեղծ զհողածինն էակ անքննին.
Վասն այն միթէ շունչ կենդան արար հրաշազարդ զորդիս արար մարդկային։
Հազիւ ճաշակ եալ զկենաց պտուղ հազիւ մասնակցեալ անհուն քոյ շնորհաց.
Բռնի խորտակել զկամաց նորա ուխտ ՛ի կեր տալ գնա աստ անմեռ որդանց։
Ո՛չ հաստիչ իմ քաղցր՝ ո՞չ յայս նպատակ ետուր մեզ աստ կեալ ի վայրս բացական
Քոյ պատկերակից առեալ աստ զճաշակ՝ գալ առ քեզ լնուլ զիւր ըղձից վախճան:

Անդ՝ ուր բիւրք բիւրոց դաւսք լուսեղինաց
Անճառ քոյ անուան եղեալ օրհնաբան.
Սրսնամք և մեք լինել խնդակեաց
50 Յանտրտում յաւէրժ քոյ երանութեան։
Լի յուսով վերին, անթառամ փառաց
Եւ մեք ընդ հրաւէր փողոյն խնդութեան
Առ քեզ դիմեսցոլք ի լոյսն կենաց։