Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս ոտանավորի գրելու պատճառը։

Ո՞վ չի գիտի, որ տեղիցը վեր կենողը հենց մեր խեղճ խալխի վրա ա ոտը բարձրացնում։ Գիտուն մարդը նա է, որ պակասություն տեսնելիս, սիրտը ցավի, ձեռից էկածը չխնայի ու պակասավորին ուղղի, չէ թե վրեն ծիծաղի, գրով լեզվով խայտառակ անի։ Ամեն ազգ լավութեան հետ վատություն՝ էլ ունի՝ ինչպես մեկ ծառ, որ սաղ պտղի հետ չոռոտն էլ ա բերում։ Եթե անուսում մարդը պակասություն ունենա, չէ զարմանալու, այլ ներելու, ցավն էս ա, որ մեկ մարդ համ լուսավոր ըլի, համ պակասավոր, բայց իր ծեղը թողած՝ այլոց գերանը քննի։ Թե աստված կտա մեր Ասիացիք էլ քիչ քիչ աչքըները բաց կանեն, էն ժամանակը չեն թողալ, որ ամեն հայվարա, մարդ իրանց վրա բերան բաց անի։

Կամենալով մեր խալխի բնությունը էնպես իմաստուն մարդկանց բնության հետ մի քիչ համեմատիլ, ես մեր հազարփեշեն մեջ բերի։ Կարելի ա՝ թե շատ բառ, շատ խոսք քիչ մի ծանր թվի, բայց այլ ձևով հնար չի կար, չունքի բանն էնպէս պետք է շինած, գրած, որ կարդացողի սրտովն ըլի:Շատ մութը Լեզվով գրիլ էնպես եմ կարծում, թե մեր խալխին գիր չի գալ։

ՀԱԶԱՐՓԵՇԵՆ։


(Երգիծաբանություն էն բարի անձանց վրա, որ մեր
խալխին փուդն են դնում. Խաչ. Աբովյան)



1 Մեկ իմաստուն մարդ[1] մեր հազարփեշի
Անունը լսելով, ու մեր ռմբի,
Մեր կռաքիթ կուլի, ու գինու պոզի,
Մեր սև տկճորի, ու կպրած տկի,—
Զահլեն գնում էր, սիրտը խառնվում։[2]
Քթին հուփ տալիս, աչքերը խփում.
Մեր խալխի գլխին թուք ու մուր ածում։
Հենց իր տեղումն էլ ոտը քարին խփում,
Թե վրաստանցիք մարդի հեսաբում
10 Չի պետք է ըլին՝ որ չեն խնայում,
Աստուծո սուրբ բաժակն էսպես մուռտառում,
Իրանց բերանն էլ հետն ապականում,
Նոյի շարբաթը՝ գոմշի ու եզան
Կամ իծի, ֆորթի լպրդած կաջում

  1. Եւրոպացի
  2. մաղաժիժ ըլում