Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ածում ու պահում, ու նրանց բերանն
էնպես՝ ղազլով հուփ տալիս, կապում,
Որ ազնիվ գինու քաղցր հոտն ու համը
Ռմբու, տկճորի կպրած փիս հոտումն
Յաղու ա դառնում, ու հոդին, ջանը
20 Իրան փորումը խեղդում, սպանում։
Ժամի բաժակն էլ հենց հարամ անում.
Տերտերի բերանն[1] ու իրանց փորը
Ապրի կարասի պես սևացնում։ —
Մեկ սուպի գդալ հենց մեջ են քցել,
Անունն էլ մեծ մեծ՝ հազարփեշա դրել,
Լավ շչի նրանով կարես խփշտել։
Որ յախա չունի, փեշն ո՛վ ա տվել,
Որ էսպես են նրան կնքել, մկրտել։
Դեռ գլուխը բերանդ չհասած, դրած՝
30 Կոթն են դեմ անում, գինով լցրած։
Ռումբին, տիկն հո՝ էնպես իմանաս,
Սելի միջումն՝ թե որ ռաստ գաս,
Անգլուխ հայվան բլի դես ու դեն ընկնում,
Մարդի ոտ ու գլուխ ռուսվա անում։
Չէ՝ էսպես երկը ում շունը չի կենալ
էնպես շան հաջաթն իրան բերնին տալ։
Ափսոս էն հողը, ափսո՛ս էն վազը,
Որ էսպես հիմար մարդքերանց ճանկը
Գինն էլ ա կորցրել, իրան պատիվն էլ։
40 Ընչի՞ չենք էնդեղ մենք ծնունդ առել,
Որ իստակ բոչկում, շուշե բուդիլկում
Աստուծո տված բարին պահ ենք ամանում։
Որդիանց որտեղ սատանի քամին
Պտտեց ու մեր խեղճ շնորքի կարասին
Աչքը թող լցրեց, քարեքար տալով.
Գլուխը ջարդելով, ոտը կոտրելով
Երկինքը հանեց ու գետնին խփեց,
Կավկասի սարի էս կողմը շպրտեց։
Աչքը տրորելով՝ հենց որ բաց արավ,
50 Գլխին, ոտին վեր հատելով տեսավ,
Որ մեկ քանի մի ջահել վրաստանցի
Իրար մոտ նստած մի ծառի տակի,
Բաղերը քաղում, խաղողը կտրում,[2]
Հնձանը բերում, առագաստն ածում,
Ոտները վեր քաշած կոխում, կխչորում.
Հետն ուտում խաղողը, կեսը դեն քցում.
Պանիր, խորոված՝ հենց տաք տաք ուտում,

  1. փորը
  2. մղում