Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հազարփեշեն բռնած՝ իրար դեմ անում.
Կուլեն կլկլացնում, ռումբին դարդակում,
60 Ու իրանց քեֆին խաղող կամ խնձոր
Իրար գլխի խփում, հետը խաղ ասում։
Վեր կենում ցոփ, ցոփ՝ պար գալիս, նստում.
Իրար ճիտ անում, էլ եդ հաց ուտում,
Երեսները վարդի պես կարմրացրած
Թունդերով գինին իրար գլխով խփում,
Կամ անց կենողին կանչում, նստացնում,
Ուտացնում, խմացնում, էլ ճամփու քցում։
Խեչքները տեղը, ուշները գլխին,
Մեկին էլա մեկ վնաս չէ՛ր բլում։
70 «Տեր իմ և Աստված՝ ես ի՞նչ տեղ ընկա»,
Գեջդանգեջ գլուխը բարձրացրեց նա,
«Ո՞ւր մեր բալն, կոնցերտն, մեր էն թեատրը.
Մեր քլուպն, մեր բիրժը, ու մեր տրաքտիրը,
Ո՞ւր մեր մուզիկեն, մեր քաղցր սկրիպկեն,
Մեր դամերն ու մեր կավալերները,
Մեր կանֆետն , մեր տանցն, ռոմի թասերը,
Շամպանսկու ռումկեն, ու բուդիլկները,
Որ ուտես, խմես՝ կոմպլիմենտ տալով,
Դամի ձեռիցը բռնած՝ պար գալով՝
80 Աթոռի վրա, դիվանի միջումն
Նստիս քո դամի կշտին. կամ սրտաւմն
Քո սերն ու շնորքը, սրտիդ հասրաթը
Թափես, էլ եդ ձեռն առնես քո ձեռը,
էլ եդ պտտիս, մինչև գլուխդ ուռչի,
Ու շշմած ընկնես դամիդ առաջի,
Նա էլ աղլխով խփի երեսիդ,
Կամ իր սուրբ ձեռովն ջուր շաղ տա դոշիդ»։
«Էս ի՞նչ տեղ ընկա, էս ի՞նչ ջհանդամ.
Որ կողմն էլ ընկնեմ, էլ եդ սախտ մնամ։
90 Ո՛չ լեզու գիտեն, ոչ ինձ հասկանան.
Սիրտս պատռում ա, ո՞ւմ ասեմ իմ դարդն։
Հայ ասես, վրացի գլխիս մոտ էլած,
Քեֆըները քոք, գլխըներն լցրած.
Բոն ժուր եմ ասում[1], «քեֆ արա» լսում.
Գուտն տաղ կանչում, «տո խմի» լսում։
Զդրաստի գռռալով ես բերանս ճոռթում,
Ուռա՛ են կանչում, գինին փորս ածում.
Բեսթի եմ ասում, ես «դոսթ» եմ լսում.
Պռօկլյատիյ գոռում, «ալլահ վերդի» լսում.
Կանալյա ասում, «յազշի օ՜լ» լսում։

  1. Գաղջ իերեն և գերմաներեն կնշանակե բարի օր