Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մազերս եմ ուզում պոկեմ, պռճոկեմ.
Դուել եմ ուզում կանչեմ, սպանեմ.
Ոտս եմ բարձրացնում, բացի տամ ջարդեմ.
Մեկ մեծ պարկ ուշունց, ու հազար անեծք
Նրանց գլխին ածեմ, ու դուս գամ փախչեմ։
Շատ ուշունց տալով բերանս հոտեցավ,
Լեզվիս ու փորիս բոլոր նյութն հատավ,
էս տավարները, հաստագլուխները
Բերնիս չեն նայում, իմ ասածները
110 Անկաջվեր անում, թե հասկանում էլ,
էլի թևիցս քաշում, նստացնում.
Հազարփեշեն ու կուլեն դեմ անում։
Հենց գիտե՛ս՝ սրանք մարդի որդի չեն,
Որ էսքան խոսքին տան՛ին, համբերեն։
Սատանին ասես, քեզ դժոխքը կտանի.
Մեր մեկին ասես փորըդ վեր կածի
Դուել կկանչի, արինդ կթափի։
Սրանց կոպիտ գլխումն դեռ մեր մարիֆաթն
Հեչ տեղ չի՛ արել, կամ քթին դիպել.
Որ դա՛տած ապրանքդ, մալդ ու դոչվաթդ,
120 Պահես սև օրին, թե ջուր ուզեն էլ,
Ընչանք փ՛ողը չառնես, նրան տուն չթողաս.
Դռանդ ընկած ըլին, քացով[1] խփես, գնաս։
Էս ինչ ախմախ են, որ իրանց հացը
Ում որ տեսնում են, ածում առաջը։
Փող պտի շինած ու ծոցը դրած.
Լավ հաքած, մաշած ու կառեթ լծած,
Բալ տալ, բալ գնալ, իր փառքը ցույց տալ,
Մոտովդ անցնելիս, երեսդ շուռ տված.
Ինչ ունես, գլխիդ, ոտիդ խարջ արած...
130 Լավ տեղ ու լավ չին, լավ նշան ճարած.
Ամենի աչքն էլ վրեդ մայիլ թողած,
Բուլվարն մտնելի՛ս՝ հազար աչքի մեջ
Կամ կրակ վառած, կամ սուր, փուշ ցցած»։
«Սրանք հո մարդի՛կ չեն, իրանց շա՛պիկն էլ,
Որ ուզես, կտ՛ան, էնքան խղճացել։
Անտես, անճանաչ տուն էլ որ մտնես,
Սուփրի գլխին դու կնստես, կբազմես։
Մեկ աչքդ աչքին, երեսդ երեսին
Առնելիս՝ կուզեն՝ տան իրանց հողին։
140 Մեկին մեկ դարդակ դու բարով տալիս,
Ուզում ա ջանը հանի, քեզ բաշխի։
Չ՛է, սրանց մտքումն մեկ ֆիքր որ չըլի,

  1. քարով