Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկանիս՝ կծկեալ՝ ընդ հորիզոնաւ՝
Համե՛ստ վերջալոյս՝ կարմրաշուրթ ներկեալ՝
Գաղիս դու անշուշտ զերթ քնքուշ կուսան.
Զի մի՛ տեսցես զքակ երկրիս մոռացեալ։

Եւ սիրտս ցաւալից, և աչքս արտասուալից
70 Պտուտին ընդ քեզ, յոր վայը և շրջիս:
Ե՞րբ տեսից զքեզ ծիծաղիլ ընդ իս,
Ե՞րբ տեսից՝ քեզ ինձ յայտնիլ խնդալից։

Ե՞րբ տեսցեն նեղեալ որդիք Արամեան
Յաշխարհի իւրեանց լոյս խաղաղութեան։
Ե՞րբ սփոփեսցին անյոյս գերդաստանք
Ի դառն հարուածոց՝ անանց, անվախճան։

Ե՞րբ ծագեսցի լոյս քո յամպս վայոց,
Զոր դէմք լալագնեալք ամբառնան առ քեզ։
Ե՞րբ ելցես սրտից խոր ցաւագնելոց
80 Արև Արմենիայ՝ որ մտեր անտես։

Այլ դուք կացէ՛ք ինձ՝ դա՛շտք Հայաստանի,
Քաղցր, ուր ամփոփի նախնեաց իմ փոշի։
Ես և անդ տաց զիմ քաղցրութեամբ զհոգի,
Մինչ ի քիմս նոցա, հոտ հետոց բուրի։


17