Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեզանից մեկ բան, մեկ ումուդ չըլի,
Մեկ խնդիր, արզա թե որ չունենան,
էս տեսակ պատիվ քեզ ինչպես կտան։
Ասածն էլ չանես, խնդիրը չկատարես,
էլի ոսկիքը, գլխով շաքարներ
Սունդուկով չայը, չալ չալ մանեթներ
էլի շերդ ածես, նրանց հ՛ոգին հանես,
150 Թե խոսք էլ ասեն, քամակդ դեմ անես,
Ասիացի մարդն զակօն ինչ գիտի,
Որ քեզ հետ խոսա կամ համարձակի։
Գլխին տուր, զբրաղին կանգնիր, քեֆ արա,
Ջեբդ լցրու, քո երկիր գնա.
Ո՞վ ա հարցնում, կամ գլուխդ կտրում.
Անլեզու հայվանն տուն թողում, պահում։
Շատ էլ որ անեն, մեկ պոդսուդ կտան,
Պրծար, գլուխդ առ, ու գնա՛ քո բան։
«Որ դռնով անցնես, քեզ տուն են կանչում,
160 Հարսանիք, ղոնաղ առանց քեզ չանում։
Սազ ու սազանդար կանչում, մխիթարում։
Սրանք ի՞նչ գիտեն զակոն, էտիքեթն,
Գտակները գլխին, բերնին չիբխի փետն
Ձեռդ բռնում են, վերեր նստացնում,
Զազդրավիա ուռա հենց կանչում, գոռում.
Ալլա հվերդի, յա յախշի օլ բղավում։
Տո ձեր ալլահն էլ, վերդի մերդին էլ,
Ձեր զդրավին էլ, ուռա մուռեն էլ
Ձեր գլխովդ դիպչի, ձեր աչքը հանի՛։
170 Ախր տրաքեցի, էնքան լագեցիթ[1]
Ախր ճաքեցի, էնքան չափեցի,
Գլուխըս վրես էլ դուզ չի կանգնում.
Աչքերս սևանում, խելքս ցնորվում։
Տո մեռա, թողեք՝ այ դուք մաշենիկ.
Ինձ հո չեք սպանիլ՝ ախ դուք յաբեդնիկ.
Ձեր տունն էլ քանդվի, ռումբին էլ տրաքի.
Ձեր հազարփեշեն, կուլեն ո՛չ բլի։
Իմը ինձ հասա՛վ, թողեք՝ մեկ դուս գնամ.
Մի քիչ շունչ առնեմ, իմ[2] գլուխը լամ։
180 Խեղճ վրաստանցիք մնացին սառած,
Իրանց ղոնաղի ահվալը տեսած.
Փորը մեկ կողմից, բերանը բաց էլած.
Ուզեցան քուն դնեն, նրա մոտը նստած.
Սամ իր ֆաթերը մթնով հասցնեն,
Որ այլք չտեսնեն, վրեն չծիծաղեն.

  1. խմեցի
  2. ձեր