Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նա էլ չամաչի, իր երկիրը չփախչի,
Կամ իրանց մեկ չար խաթի մեջ չքցի։
Տեղից վեր թռավ գիժ կովի նման,
Ջարդեց շարքյասեն, կուլեն ու ամանն.
190 Ուզեցավ մեկ քար, կամ մեկ փեդ առնի,
Նրանց գլխին քցի, նրանց շանը հանի.
Ինքը չորս ոտով գլխի վրա չոք, չոք,
Մաղալաղ տվեց ու ցոփ, ցոփ, լոք, լոք,
Շիրի կարասը ընկավ նա կոսի, կուփ,
Բերանն էր բանում, աչքն էր մնում խուփ,
Աչքերն էր ճմռում, քցում բերնի թուքն։
Գինին հարամվեց, բայց մեր խեղճ Հայերն
Գինուց ձեռք վերցրին, ղոնաղի շորերն
Ուզում էին՝ որ հանեն, չորացնեն,
200 Բարձ, յորղան, դոշակ քցեն, պարկացնեն։
Մեր փիլիսոփեն, մարիֆաթի պարկն
Նուռը վեր քաշեց՝ որ նրանց ոտի տակն
Անի, սպանի, իր ջիգրը հանի,
Մեկ էլ որ ջանին զոռ տվեց, բիրադի
Ջուխտ ոտով ընկավ սուրբ ռմբու գլխին.
Ռումբին կատաղեց, ռեխը բաց արեց,
Մեր ուսյալ գժին խտիտը քաշեց,
Աչք, ունքեր, երես դեղ դրեց, կպրեց։
Մեկ էլ որ ուզեց, բերանը բաց անի,
210 Որ իր շկոլի աղոթքն եդ ասի,
Ռումբին շկոլի դեռ ձեն չլսած,
Ո՛չ վարպետ տեսած, մարիֆաթ չառած,
Որ իմանա թե՛ կոմպլիմենտն ինչ ա,
Կամ ետիքեթը ինչ փթած կոմշի ա,
էնպես մեկ գոռաց, բողազը ճոթռեց,
Ու ջուխտ ոտով նրան էնպես քացի տվեց,
Որ հենց ուզում էր գլուխը հանի,
Քամակի վրա էլ եղ. շուռ էկավ,
Մաղալաղ տվեց, գունդ ու կծիկ էլավ,
220 Ու փռռալով, աղոթք ասելով,
Հային օրհնելով, վրացուն գովելով,
Ընկավ օջաղի, քյաբաբի վրա,
Շուռ տվեց, ջարդեց պղինձ ու թավա,
Կրակն մեկ կողմից, շամփուրն մյուս դհից
Բարկացած, տոլմի պղնձի ղրաղից
Բռնեցին գոռալով, իրանց գլուխը լալով
էնպես մեր խղճի կարթացած բերանն,
Ու ղշի լեզուն, սիպտակ երեսը,
Նազուք ձեռները[1] բարակ[2] ծնկները

  1. երեսը
  2. աղիղ