Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տո էն թոզի կեղտն ու հոտը
Դեռ կպած են շլեքիդ մոտը.
Մեզ ընչի՞ ես բեդնամ անում.
Ու քեզ ու քեզ թանկ, թանկ ծախում։
Մեկ բոյ ունես գազ ու կես ա,
Գլուխդ հետը լիտր ու կես ա,
Սիրուն երեսդ ճարիխալի նման
Կարմրել ա, խիստ արմաղան,
40 Կախեթու կուպրն, ռումբին թողած,
Հազարփեշեն, կուլեն կորած,
Քու ի՞նչ բանն ա, խելքիդ զոռ տաս,
Աչքերդ չռես, ուռած ման գաս.
Աչքի լույս ջան՝ լավ չե՛ս անում,
Կարդացողից չե՛ս հեռանում.