Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԽՎԵՐՄԱԶԻ ԳՈՎՔԸ


1 Հախվերմազի կաշին հաստ է, հոգին բարակ
Եղ էլ քսես նրա գլուխը թէ կուպր, կարաք,
Հուռնա ածես ետևիցը, թէ դմբարակ,
Հենց իմանա հարսանիք է գալիս աղաք։

Հախվերմազին աստված հոգին բաժանելիս՝
Հարցրին՝ թե աստվածանից դու ի՞նչ փայ կամիս՝
«Գոմշի կաշի, անսիրտ հոգի» պատասխանեց,
Որ ոչ ցավի, ոչ ամաչի հախ կտրելիս։

Ախպ էլ ածես գլխին՝ նա հենց կիմանա,
10 Վարդաջուր է, որ նրա վրեն թափում ա,
Սիլլա խփիր դու երեսին, նա կխնդա,
Թաք քո հախին, թաք նրա լախին ձեռ մի տա։

Հա՛խ վերմազը մեռնելիս՝ պատան կարող,
Դերձիկ, մշակ, խարազ, բախկալ, ջուր կրող
Մոտ էլան, որ լան իրան և նրա գլուխը,
Տեսան՝ իրանից շատ է լալիս ջան հանողը։

Հոգին փչվել, դառել էր գունդ ու կծիկ,
Մարմինը հոտել, էլել ինչպես գոմշի տիկ,
Ոչ հոգին էր մուռտառ դուս գալիս,
20 Ոչ հոգեհանն հոտած պարկին ձեռ տալիս։

Վերջը՝ որթունք, ցեցեր, մկներ մոտ էլան
Վժվժալով, ծվծվալով տուն էկան
«էս մեր փայն է, էս մեր թիքեն, ինչ կուզեք,
Դա մեզ համար ջանը պահեց, ռադ էլեր»։

Հախ վերմազի տունը քանդվեց բրշկեց
Կուխնեն անկրակ, բիճը անճրագ բլվեց, սատկեց։
Կատուն, շունը, կնիկն էլ հետը ճլերքով,
Մկներին տվին, սով անեծք նրան մեռցրեց։

Իմ խեղճ ուստա՝ էլ մի էտքան դարդ անիր
30 էս որ տեսար, կամ լսեցիր, եդ կացիր։
Թող հոտած փողն, հոտած մարդին փայ լինի
Աստված քունը հալբաթ մեկ օր կհասցնի։