Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Տեսանեմ քեզ Այր ալեվօր
Անցե ալ ամօք ու տարեվօր
Ասպարեզս այս յիմար անցիր
Այլ ոչ ունիս քեզ կարեվօր։

Ծերացեալ ես և դողդոջաս
Զոր ինչ գտանիս որոճաս
Ասայ ինձ մինչ երբ քուն մնաս
Որ այժմուս ոչ արթնանաս։

Ծերացեալ ես ապաշխարեայ
10 Անցեալ մեղքերդ ապաշաւեայ
Լեզուդ սանձեայ շատ մի խօսար
Աղերսեայ տեր զանձդ աշխարեայ։

Դու այլոցն կարծես յիմար
Բայց դու բազմօք քան[1] զայլս տխմար
Երբ դու քեզի ոչ ճանաչես
Մի դատեր զայլոց՝[2] քեզ յարմարէ

Այր դու տեսանիմ քեզ բարի
Բայց յետևաս կամօք չարի
Այժմ հաճախ ժամ ընթանաս
20 Յետոյ անցուցանես տարի։

Երանի քեզ որ ծերացար
Եւ աշխարքմեն շուտ անցար
Իմաստութեամբ կեանս անցուցեր
Եւ բարի օրինակ եղեր.

Իմաստութեան դու սէր ունիս
Եւ բարի ուսման կարոտիս
Բայց ընդեր դու չարեաց լսիս
Եւ ընդ նոցայ միշտ վարանիս.

  1. այլոց
  2. քեզ այլոց